ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանն այսօր խորհրդրանում պատասխանել է ոչ միայն պատգամավորների, այլ նաև չորրորդ իշխանության ներկայացուցիչների հարցերին: Սակայն` լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին ոստիկանների ներկայությամբ ավտոմեքենան վարում առանց պետհամարանիշի` փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն ասել է, թե ինքը նման տեղեկություն չունի:
Հիշեցնենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթն էլ երեկ գրել էր, որ Սաշիկ Սարգսյանի որդին դարձել է քրեական խրոնիկայի հերոս. Նարեկ Սարգսյանն իր երեք թիկնապահների հետ օրերս Երևանի կենտրոնում գտնվող բարերից մեկում ծեծի է ենթարկել 22-ամյա Սարգիս Բրուտյանին: