Fnews.am-ը գրում է. 2010 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանի Շահումյանի (Երրորդ գյուղի) գերեզմանատանը տեղի ունեցավ միջազգային կրիմինալ աշխարհի «հեղինակություններից» մեկի` Արմեն Հարությունյանի հուղարկավորությունը: Նա ավելի շատ հայտնի էր Արմեն Կանևսկի անունով:
Զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների համաձայն` իրենց «գործընկերոջը» վերջին հրաժեշտը տալու ցանկություն էին հայտնել Ռուսաստանի (նախկին Խորհրդային Միության) կրիմինալ աշխարհի շատ ներկայացուցիչներ, սական գերեզմանատանը ներկա էին միայն Դեդ Հասանի` Ասլան Ուսոյանի թոռը և «օրենքով գող» Կամո Սաֆարյանը: Ամեն դեպքում հուղարկավորությանը ներկա շատ ու շատ մարդիկ այդ օրը Հայաստանում գտնվող մի քանի «օրենքով» հայ գողերից ու հեղինակություններից բացի ուրիշ ծանոթ մարդկանց տեսնել չէին կարող: Առավել ևս, որ հուղարկավորությանը, ըստ ավանդույթի և արարողակարգի, ակնդետ հետևում էին Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները: Սա բնական է, և այս արարողակարգը հատուկ է բոլոր երկրների իրավապահներին:
Կրիմինալ աշխարհում կարևորագույն հարցերը լուծվում են գողական հավաքների` «սխոդկաների» ժամանակ, որոնք կազմակերպվում են հանցագործ աշխարհում «հեղինակություն ու երևելի» համարվող մարդու ծննդյան տարեդարձի, հուղարկավորության և մահվան տարելիցի ժամանակ: Այս մասին շատ լավ գիտեն նաև իրավապահները. նրանք փորձում են վերահսկել այդ հավաքները, անհրաժեշտության դեպքում նաև ձերբակալություններ են կատարում:
Հատկապես հուղարկավորությունների ժամանակ ներկա են լինում նաև այնպիսի մարդիկ, պետական այնպիսի աստիճանավորներ, որոնց մասնակցության մասին երևակայել անգամ հնարավոր չէ: Այսպես եղավ նաև Արմեն Հարությունյանի` Կանևսկու պարագայում: Հայաստանյան մամուլն սկսեց անչափ եռանդուն, կարելի է ասել չափից ավելի «եռանդուն» աշխատել:
Շարունակությունը և առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում