Համացանցում հայտնվել է հասարակության բուռն վրդովմունքի առիթ դարձած` Գառնու տաճարում երեկ տեղի ունեցած կորպորոտիվ միջոցառման տեսանյութը:Ariman Arm անունով օգտատերը յութուբյան էջում տեսանյութը տեղադրել է «Սրճարան չէիք ցանկանում, դե ռեստորան ստացեք» անվանումով:
Հիշեցնենք, որ Գառնու տաճարի տարածքում մշակույթի նախարարությունը ցանկանում էր սրճարան կառուցել, ինչը, սակայն, կանխվեց ակտիվիստների ջանքերով: