▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հորդորում եմ մեր ֆուտբոլային մեկնաբաններին ավելի զգոն և ուշադիր լինել

 

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկով սկիզբ դրվեց նաև ֆեյսբուքյան օգտատերերի կողմից մեր ֆուտբոլային մեկնաբանների քննադատությանը: Ինձ համար զարմանալի էր հատկապես, որ մեր մեկնաբաններին քննադատում էին նաև նրանք, ովքեր հնարավորություն ունեին դիտել խաղերը նաև ռուսերեն մեկնաբանությամբ, և ուղղակի զարմանալի էր, որ ունենալով ընտրության հնարավորություն, քննադատում էին մեր լրագրողներին: Սակայն երեկ սկսեցի ըմբռնումով մոտենալ քննադատներին. Անգլիա-Ուրուգվայ հանդիպման ավարտին ռուսական ալիքի հետ առաջացան խնդիրներ և ստիպված էի խաղի վերջին րոպեներին հետևել Հանրայինով: Եվ նույն այն ժամանակահատվածում, երբ ընկերոջս հետ քննարկում էինք, որ բուքմեյքերները կարող են յուրատեսակ գործակից սահմանել Անգլիայի 1/8-րդ եզրափակիչ դուրս գալու համար, մեր սպորտային մեկնաբանն ի լուր աշխարհի տեղեկացրեց, որ Անգլիան կորցնում է 1/8-րդ դուրս գալու բոլոր հնարավորությունները: Ուղղակի հորդորում եմ մեր մեկնաբաններին մի փոքր ավելի զգոն և ուշադիր լինել, սխալ տեղեկատվություն չտրամադրել, ինչն էլ կբերի քննադատությունների քանակի նվազեցմանը:
Իրականում Անգլիան ունի ռեալ հնարավորություններ 1/8-րդ եզրափակիչ դուրս գալու, եթե՝
Իտալիան հաղթի Կոստա-Ռիկային.
Հետագայում Անգլիան ինքը հաղթի Կոստա-Ռիկային 2 գնդակի տարբերությամբ, ինչը ևս շատ հավանական է.
Եվ Իտալիան հաղթի Ուրուգվային, ինչի հավանականությունը ևս ցածր չէ:
Այնպես որ, անձամբ ես, ցանկանում եմ տեսնել Անգլիային 1/8-րդ եզրափակչում, իսկ մեր մեկնաբաններին խորհուրդ եմ տալիս Իտալիա-Կոստա-Ռիկա խաղն այսօր մեկնաբանելիս հաշվի առնել նաև հնարավոր այս զարգացումը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկով սկիզբ դրվեց նաև ֆեյսբուքյան օգտատերերի կողմից մեր ֆուտբոլային մեկնաբանների քննադատությանը: Ինձ համար զարմանալի էր հատկապես, որ մեր մեկնաբաններին քննադատում էին նաև նրանք, ովքեր հնարավորություն ունեին դիտել խաղերը նաև ռուսերեն մեկնաբանությամբ, և ուղղակի զարմանալի էր, որ ունենալով ընտրության հնարավորություն, քննադատում էին մեր լրագրողներին:

Սակայն երեկ սկսեցի ըմբռնումով մոտենալ քննադատներին. Անգլիա-Ուրուգվայ հանդիպման ավարտին ռուսական ալիքի հետ առաջացան խնդիրներ և ստիպված էի խաղի վերջին րոպեներին հետևել Հանրայինով: Եվ նույն այն ժամանակահատվածում, երբ ընկերոջս հետ քննարկում էինք, որ բուքմեյքերները կարող են յուրատեսակ գործակից սահմանել Անգլիայի 1/8-րդ եզրափակիչ դուրս գալու համար, մեր սպորտային մեկնաբանն ի լուր աշխարհի տեղեկացրեց, որ Անգլիան կորցնում է 1/8-րդ դուրս գալու բոլոր հնարավորությունները: Ուղղակի հորդորում եմ մեր մեկնաբաններին մի փոքր ավելի զգոն և ուշադիր լինել, սխալ տեղեկատվություն չտրամադրել, ինչն էլ կբերի քննադատությունների քանակի նվազեցմանը:

Իրականում Անգլիան ունի ռեալ հնարավորություններ 1/8-րդ եզրափակիչ դուրս գալու, եթե՝Իտալիան հաղթի Կոստա-Ռիկային.Հետագայում Անգլիան ինքը հաղթի Կոստա-Ռիկային 2 գնդակի տարբերությամբ, ինչը ևս շատ հավանական է.Եվ Իտալիան հաղթի Ուրուգվային, ինչի հավանականությունը ևս ցածր չէ:Այնպես որ, անձամբ ես, ցանկանում եմ տեսնել Անգլիային 1/8-րդ եզրափակչում, իսկ մեր մեկնաբաններին խորհուրդ եմ տալիս Իտալիա-Կոստա-Ռիկա խաղն այսօր մեկնաբանելիս հաշվի առնել նաև հնարավոր այս զարգացումը:

Բաբկեն Պիպոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին