Լուսադեմին բռնություն է կիրառվել «Արարում եմ» երիտասարդական նախաձեռնության անդամ Հովհաննես Եսայանի նկատմամբ.փաստի առնչությամբ Հովհաննես Եսայանը դիմել է ոստիկանություն, իսկ միջադեպի մասին նա ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է. «հունիսի 21-ին, գիշերվա ժամը 3:00-ի սահմաններում, տուն վերադառնալու ճանապարհին, սպորտային համազգեստով երկու անհայտ անձինք մեր շենքի շքամուտքի առաջ հարձակվեցին ինձ վրա եւ բազում հարվածներ հասցրին մարմնիս տարբեր մասերին, որի ադյունքում ստացա մարմնական վնասվածքներ»:
Չցանկանալով կոնկրետ անուններ նշել , թե ում վրա է կասկածում` Հովհաննես Եսայանն Asekose.am-ի հետ զրույցում նշել է, որ վստահ է, թե իր դեմ հարձակումը կապ ունի նախաձեռնության կայքում հրապարակած վերջին հոդվածաշարի հետ: