Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ լարված իրավիճակ էր և ոստիկանների շարքերում կային նաև բերետավորներ, որոնցից մեկը ցուցարարներին բերման ենթարկող գործընկերներին հրահանգներ տվողի դերում էր և ասում էր. «սրանց կատոկ անելով տարեք»:
Tert.am-ը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, որ ոստիկանը ծեծի է ենթարկում քաղաքացիներից մեկին: Նշենք, որ ավելի ուշ տեսանյութը «ջնջվել» է յութուբյան էջից, իսկ ավելի ուշ հայտնվել yerkir.am-ի յութուբյան էջում, որը, թերևս, հասցրել էր ներբեռնել այն:
Ստորև ներկայացվող տեսանյութն էլ` ըստ azatutyun.am-ի: