▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիվարոյի տիրոջն ասեք, որ իր անտաղանդ PR-շիկների ականջները ձգի...

Վիվարոյի տիրոջն ասեք, որ իր անտաղանդ PR-շիկների ականջները ձգի, ապա դրանց դուրս շպրտի աշխատանքից ժողովրդին խաբելու համար

 

Մարզական տարբեր իրադարձություններ իրենց հետ տարբեր հետաքրքիր նորույթներ են բերում, որոնք այդ իրադարձություններին յուահատուկ հմայք ու հետաքրքրություն են տալիս: Օրինակ շատ հետաքրքիր էր օղորմածիկ ութոտնուկ Պաուլի ի հայտ գալը, ով հրաշալիորեն կանխատեսում էր ֆուտբոլային խաղերի արդյունքները: 
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էլ զարդարելու եկան Վիվարո բուքմեյքարական գարսենյակի PR-շիկները, ում մակարդակից և տված լուծումներից դատելով կարելի է վստահ եզրակացնել, որ նրանք 4-րդ դասարանում հավերժ լքել են դպրոցը: Այս խելոքները գնացել գտել են զզվելի անունով ինչ որ չխմազ ձիու ու ասում են, որ սա կանխատեսումներ է անելու ու մենք էլ պետք է լսենք ու հավատանք: Չէ, կներեք, մի ձիու չեն գտել, այլ միանգամից 3-ին: Մյուս երկուսը սինիներ են պահում Բողբոջ անունով ձիուկի համար: Եթե չեք հավատում, որ Բողբոջը լավ կանխատեսումներ է անում, ուրեմն ձեզ կստիպեն հավատալ դրան՝ ամբողջ օրը գովազելով իրենց PR-շիկներից էլ ավելի անտաղանդ ձիու կանխատեսումները: 
Խաղերի արդյունքերն ու Բողբոջի կանխատեսումները համադրելով պարզեցի, որ այս հիմար ձին 42 խաղերից մոտ 70%-ի արդյունքը սխալ է գուշակել: Հասկանում եք: Չնայած ձին հիմար չի: Գուցե նա լավ վազում է, լավ խոտ է ուտում, լավ թռչում է: Էդ ո՞ր մեկիս ստիպեին, որ կանխատեսում անի ու ճիշտ անեինք: Հիմարը հենց էդ գովազդի հեղինակներն են, ովքեր հերիք չի իրենք են շլանգ, մի հատ էլ փորձում են մեզ շլանգի տեղ դնել: 
Ու ամենածիծաղալուն այն է, որ գովազդ նկարողներն էնքան խելք չունեն, որ առաջին մի քանի ռոլիկում չէին ֆայլմել ոչ-ոչքի տարբերակն էլ մտցնել հնարավոր ելքերի մեջ և դա հետո են մտցնում միայն: Իսկ երբ մտցնում են, Բողբոջը անընդհատ դա է ընտրում, որովհետև մինի յուբկով սինի պահող նախկին կույսերը վախենալու են անգամ ձիու համար(ոչ ոքիի սինին դրված է պատվանդանի վրա): 
Տեսնես խելք բաժանելուց ո՞ւր էիք, տղերք:

Գեղամ Ասլամազյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին