▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ էլ ինձ մի բան պատահի ու այդ ամենը գնա կորչի... Ռաֆայել Քոթանջյան

Դիտեք նաև՝

ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված և ճանաչված դերասան Ռաֆայել Քոթանջյանը  վաղուց թղթին է հանձնել իր հուշերը, մտքերը և սպասում է, որ «մի օգնող ձեռք հայտնվի» և գիրքը վերջապես լույս ընծայվի:

«Գիտեք իմ կյանքում պատահել են շատ բաներ, որոնք ես կուզեմ հասնի հասարակությանը ու միշտ վախենում եմ, մեկ էլ ինձ մի բան պատահի ու այդ ամենը գնա կորչի: Դրա համար սկսել եմ գրել»,-նշում է անվանի դերասանն ու ավելացնում, որ գրելու սկզբում ինքը մտածում էր` մտքերը կկարողանա՞ հավաքել, դրանք պակասություն չե՞ն անի արդյոք, բայց հենց սկսել է գրել, այնքան բան է հավաքվել, որ արդեն խճճվել է: «Իմ հանդիպումներն օրինակ Փափազյանի, Ֆրունզիկ Մկրտչյանի հետ սովորական հանդիպումներ չէին, դրանք հանդիպում ու մտքերի փոխանակում էին ժամանակի երևույթների հետ, և դրանք մարդկանց հասցնելու համար, գրել և տպագրել է պետք: Երևի ցանկությունս լիակատար կիրագործվի, երբ ինձ համար մի օգնող ձեռք հայտնվի, որ իմ գրածները համակարգի և օգնի տպագրության համար»,-կարծում է նա:


Asekose.am-ի տեղեկություններով դեռ չորս տարի առաջ մշակույթի նախարարությունը խոստացել էր հովանավորել սիրված դերասանի գրքի հրատարակությունը, սակայն մինչ օրս այդ խոստումն իրականություն չի դարձել:

Իր գրական ցանկությունների, հայկական ֆիլմերում իր ներուժն ամբողջովին չօգտագործելու, բայց փոխարենը ժամանակին  արտասահմանյան ֆիլմերում պահանջված լինելու և բազմաթիվ այլ հարցերի շուրջ Ռաֆայել Քոթանջյանի հետ զրույցի ամբողջական հեռուստատարբերակը կարող եք դիտել Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման շրջանակներում`առաջիկայում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին