Անգլիայի թագուհի Ելիզաբեթ 2-րդը հերթական պաշտոնական այցն է կատարել Հյուսիսային Իռլանդիա: Սակայն այն թերևս դեռ երկար կհիշեն, որովհետև 14-ամյա Ջեկ անունով տղան, օգտվելով այն հանգամանքից, որ թիկնապահները թուլացրել էին իրենց վերահսկողությունը, մոտեցել է թագուհուն և սելֆի (ինքնանկար) արել նրա մասնակցությամբ: Դատելով Ելիզաբեթ 2-րդի դեմքի արտահայտությունից` կարող ենք ասել, որ նա մինչև վերջ չի հասկացել, թե ինչ է կատարվել, փոխարենը տղան դարձել է համացանցի աստղ:
Հիշեցնենք, որ սելֆին վերջին շրջանի թրենդերից է: Նման լուսանկարներ ունեն շատ հայտնի քաղաքական գործիչներ և ոչ միայն: Ամիսներ առաջ նույնիսկ Սերժ Սարգսյանն է սելֆի ունեցել Twitter փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանի հետ: