Այսօր Տավուշի մարզում ադրբեջանցիների կողմից դիվերսիոն գործողություններ են իրականացվել: Այս տեղեկությունն ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս պահին այլ մանրամասներ չի կարող հաղորդել:
Մեր տեղեկություններով՝ բարեբախտաբար, հայկական կողմում տուժածներ չկան: