Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է օրերս ադրբեջանական կողմի ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողության դիվերսիոն խմբի գերեվարված անդամի լուսանկարը։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Ադրբեջանական քարոզչությունը ոչ մի կերպ չցանկանալով ընդունել իրականությունը, հերքում է ցանկացած տեղեկություն, որը բացահայտում է հարևան երկրի արկածախնդիր պահվածքը: Քանի որ վերջինիս կողմից հերքվել է նաև մեր հրապարակած լուսանկարների հավաստիությունն ու դրանցում պատկերված իրեղեն ապացույցների պատկանելությունը դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուին, ուստի ներկայացնում ենք նաև վերջինիս լուսանկարները, որոնք արվել են մեր կողմից»,-ասվում է հաղորդագրությունում:
Դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամի լուսանկարները
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet