17-ամյա բելգիացի երկրպագուհի Աքսել Դեսպիգելարիի համար ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունը ճակատագրական է դարձել: Բանն այն է, որ երբ աղջկա լուսանկարները պատահաբար հայտնվել են համացանցում, երբ նա Բրազիլիայի խաղադաշտերից մեկում երկրպագել է իր նախընտրելի թիմին, հայտնի L'Oreal կոսմետիկական ընկերությունը, տեսնելով նրա լուսանկարները, Աքսելին մոդելային պայմանագիր է առաջարկել: Տեղեկացնենք, որ արդեն իսկ ընկերությունն առանց ժամանակ կորցնելու Աքսելի հետ միասին նոր հոլովակ է նկարահանել: Խոսելով իր հաջողության մասին` աղջիկը պատմել է, որ անգամ չէր էլ կարող պատկերացնել, որ սիրելի թիմին երկրպագելու արդյունքում իր կյանքն ամբողջովին կփոխվի:
Նշենք սակայն, որ ոչ բոլորն են դրական վերաբերել ընկերության այս որոշմանը: Մեկնաբանություններում կարելի է հանդիպել այնպիսի կարծիքների, ըստ որոնց` 17-ամյա բելգիացի Աքսելի գեղեցկության մեջ ոչ մի արտառոց բան չկա և նա ամենևին էլ արժանի չէր նման առաջարկի: