news.am-ի տեսանյութում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հեռարձակման հայերեն մեկնաբանությունների մասին ու նշում, թե ինքն իրեն վատ է զգում, որ «հեռուստատեսությունը կարող է այդպես խայտառակ մեկնաբանություններ անի, եթե դուք ուշադրություն եք դարձրել` նրանք ֆուտբոլ չեն մեկնաբանում, նրանք ֆուտբոլիստներին վարկաբեկում են, վիրավորում են հավաքականներին ու , ընդհանրպես, մեկնաբանություններից հեռու մարդիկ են...»: ՀՖՖ նախագահը վատ է գնահատում նաև պատգամավորների մեկնաբանությունները՝ դրանք որակելով «խայտառակություն»: «Խեղկատակություն է, ո՞նց կարելի ա էֆիրն էդպես փչացնել: Ինձ համար անընդունելի է մեր հայ մեկնաբանների աշխատանքը: Հ1-ի մեկնաբաններին պետք է արգելել մոտենալ ֆուտբոլին»,- ավելացրել է Ռուբեն Հայրապետյանը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում
Կարդացեք նաև` Պատասխան Ռուբեն Հայրապետյանին