▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի դիվերսանտները նկարահանել են իրենց գործողությունները. բացառիկ կադրեր

ԼՂՀ ՊԲ-ն Yerkir.am-ին տրամադրել է բացառիկ կադրեր, որոնք նկարահանել են հենց դիվերսանտները` իրենք իրենց: 

 Ստորեւ` նրանց խոսակցությունից մի փոքրիկ հատված.

 -Այն բանը վերցրու այնտեղից' դանակը, Հասա'ն, դանակը:

- Սովածության պատճառով ուժասպառ էինք եղել եւ եկել ենք այստեղ, տեսել ենք, որ ճանապարհի կողքին մի հատ հորթ կա, մորթել ենք այդ հորթը, խորոված ենք անում: Տեսե'ք միսը` հորթի բուդը, որը ջրի մեջ է, իսկ մնացած մսից խորոված ենք անում: Փոքրիկ մանղալ, իստիսու «Ջերմուկ» ջուր, իրականում օղի է մեջը: Անասնապահների ֆերմայից ենք վերցրել, շշի վրա գրված է «Ջերմուկ», բայց իրականում օղի էր: Վերցրեցինք: Կամաց-կամաց ուտում ենք: Սակայն որոշ զինվորականներ վախենում են գալ այս տարածք, ասում են' կգնանք, էնտեղ սովամահ կլինենք:  

 -Միսը քա՞ղցր է:

-Հաաա, 10 մանաթ արժե Բաքվում: Եթե գնայինք Բաքու, տե'ս ինչքա~ն կարժենար: -Սովորեցնում ենք իրեն հորթ գողանալ, որ ապագայում ինքն էլ զբաղվի հորթի գողությամբ: Գողությունը մեր պապական մասնագիտությունն է: Այն ժամանակ հորթ չգողացող տղային աղջիկ չէին տալիս...:   

Մանրամասները` տեսանյութում.

 Նշենք,  որ այսօր Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշված էր.

«Առկա են անհերքելի ապացույցներ, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ, որը հավաքագրվել և դիվերսիոն նպատակներով օգտագործվել է ադրբեջանական իշխանությունների կողմից: Վնասազերծված դիվերսիոն խմբի անդամները չեն ունեցել որևիցէ տարբերանշան և կոպտորեն խախտել են միջազգային իրավունքով սահմանված պատերազմի օրենքներն ու սովորույթները` դաժան ու անմարդկային կերպով ոտնձգություն իրականացնելով քաղաքացիական բնակչության նկատմամբ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին