▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներին բռնացրել են համբուրվելիս

Անգլիական ֆուտբոլի աստղեր Ջեք Ուիլշիրը և Ջո Հարտը ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչից մեկ օր առաջ Լաս-Վեգասի հայտնի հյուրանոցներից մեկի լողավազանի մոտ կազմակերպել են երեկույթ:

Երեկոյի ամենաթեժ պահին ֆուտբոլիստները հանկարծակի սկսել են բուռն կերպով ինչ-որ թեմա քննարկել, ինչից հետո Հարտը անսպասելի սկսել է համբուրել Ջեքի շրթունքները: Մարզիկները գրեթե ողջ երեկոն անցկացրել են միասին, իրենց հանգիստն են վայելել լողավազանում և առանց ամոթի զգացումի փոխանակվել են ջերմ գրկախառնություններով:

Տեղեկացնենք, որ Ջեք Ուիլշիրը, ով հանդիսանում է «Արսենալ» ֆուտբոլային թիմի կիսապաշտպանը, երկու երեխաների հայր է, որոնց լույս աշխարհ է բերել նրա քաղաքացիական կինը, իսկ ահա 27-ամյա Ջո Հարտը, ով Անգլիայի հավաքականի դարպասապահն է, ամուսնացած չէ:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը, չնայած որ համարվում է աշխարհի ամենաուժեղ թիմերից մեկը, դուրս մնաց ԱԱ 2014-ի խմբային հանդիպումների ժամանակ: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին