Արդեն տեղեկացրել ենք, որ հուլիսի 17-ին՝ Դոնեցկի մարզում, կործանվել է Malaysia Airlines ավիաընկերության օդանավը: Ինքնաթիռում 280 ուղեւոր եւ անձնակազմի 15 անդամ է եղել:
The Telegraph-ի հաղորդմամբ՝ շոտլանդացի երիտասարդ զույգը հրաշքով փրկվել է ավիավթարից:
Բարրի և Իզզի Սիմերը հայտնել են, որ ինքնաթիռում իրենց և երեխայի համար տեղ չկա և ստիպված են եղել այլ օդանավ նստել:
«Ինչ-որ մեկը կարծես վերևից մեզ զգուշացրեց չնստել այդ ինքնաթիռը: Սովորաբար մենք ճանապարհորդում ենք հենց այս ավիաընկերության ինքնաթիռներով»,-պատմել է Իզզին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում վթարի ենթարկված մալազիական «Boeing»-ում 80 երեխա է եղել: Ինքնաթիռի «սև արկղերն» արդեն հայտնաբերվել են: