Արդեն տեղեկացրել ենք, որ հուլիսի 17-ին՝ Դոնեցկի մարզում կործանված Malaysia Airlines ավիաընկերության «Боинг-777»-ում 80 երեխա և դեռահաս է եղել: Այդ թվում՝ 3 նորածին:
The Daily Mail-ի փոխանցմամբ՝ ավստրալուհի Ռին Նորրիսը կորցրել է հորը և երեք երեխաներին՝ 12-ամյա Մոին, 10-ամյա Էվիին և 3-ամյա Օտիսին: Երեխաները պապիկի հետ վերադառնում էին տուն՝ 7-օրյա հանագստից, իսկ նրանց ծնողները որոշել էին Ամստերդամում ևս մի քանի օր մնալ:
Զոհածների մեջ է 21-ամսական Կաելլա Գոսը, ով վերադառնում էր Մալազիա Հոլանդիայից: Հոլանդիայում՝ միևնույն փողոցում ապրող երկու ընտանիքիներ, ովքեր հանգստի էին մեկնել, ևս ողբերգական ավիավթարի զոհ են դարձել:
5-ամյա Մարտին Պաուլիսենը և Նրա 3-ամյա քույրը ծնողների հետ Ինդոնեզիա էին գնացել՝ այցելելու տատիկի շիրիմին: