Ավստրալիացի Ջորջ և Անջելա Դայչինսկիների միակ դուստրը՝ Ֆաթիման, գտնվել է Malaysia Airlines ինքնաթիռում, որը կործանվել էր հուլիսի 17-ին Դոնեցկի շրջանում։ Հուսահատ ծնողները, չհամակերպվելով դստեր հնարավոր մահվանը, ժամանել են Ուկրաինա` Ֆաթիմային գտնելու ակնկալիքով: Հոր կարծիքով` հնարավոր է, որ աղջիկը աթոռով դուրս է նետվել ինքնաթիռից, որը թեթևացրել է անկումը, իսկ օդի ցածր ջերմաստիճանն ավելի քան 10 կմ բարձրության վրա կարող էր պաշտպանել նրա գլխուղեղը պայթյունի ջերմային ազդեցությունից.
«Մենք կարծում ենք, որ նա ողջ է, այդ պատճառով էլ այսօր թռչում ենք Դոնեցկ, և մենք կգտնենք նրան: Ոչ ոք չի խոսում փրկվածների մասին, և դրա համար պետք է պատճառ լինի։ Գոյություն ունեն մի շարք ապացույցներ, որ ողջ մնացածներ, այնուամենայնիվ, կան»: