▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չինարիում թշնամու կրակոցից վնասվել են Կարմիր խաչի մեքենայի կողային ապակին և դրոշը

Գաղտնիք չէ, որ հատկապես վերջին շաբաթների ընթացքում՝  բերաքահավաքի շրջանով պայմանավորված,  լարվածությունը սահմանային գոտում աճել է:

Ցերեկային ժամերին արտերում աշխատելու ցանկացած փորձ ձախողվում է, քանի որ ադրբեջանական կողմն անմիջապես կրակ է բացում իրենց հողամասերում աշխատող խաղաղ բնակիչների ուղղույամբ:

Շաբաթ օրը բերքահավաքի աշխատանքների ժամանակ Չինարիում միջադեպ է գրանցվել:

«Փոխադարձ պայմանավորվածությամբ Կարմիր Խաչի ներկայացուցիչները ներկա էին, սակայն ադրբեջանիցները կրակեցին հենց իրենց մեքենայի ուղղությամբ: Մեքենան մի կերպ ենք դուրս բերել վտանգավոր գոտուց, կողային ապակին ջարդվել էր, դրոշակն էլ երկու տեղից վնասվել»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

Նշենք, որ Չինարիի արտերը հնձելու նպատակով վերցրել են Մովսես գյուղի՝ Կառավարությունից նոր ստացած կոմբայնը, որի ուղղությամբ ևս թշնամին կրակոցներ է արձակել: Կոմբայնն արդեն վերադարձրել են:

Սամվել Սաղոյանը նշեց, որ աշխատանքները շարունակելու համար այս անգամ էլ Չորաթանի կոմբայնն են վերցնելու:

«Արյունով հաց ենք քամում»,- եզրափակեց Սամվել Սաղոյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին