Թուրքական հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ հայ կինն ուղիղ եթերում մահմեդականություն է ընդունել: Վերջինիս խոսքով` ինքը հետևում է իսլամի կանոններին, գլխաշոր է կրում, հայերենով էլ կարդացել է ղուրանը, այդ պատճառով էլ ցանկանում է մահմեդական դառնալ:
Հաղորդավարի մի քանի հարցերին պատասխանելուց հետո հայուհին արտասահանել է իսլամական «վկայության աղոթքը» (Kelime-i Şehadet) և հրապարակավ մահմեդականություն ընդունել:
Նշենք, որ կինը նաև պատմել է այն մասին, որ Թուրքիա է եկել Հայաստանից և 13 տարի է ինչ ապրում է այնտեղ: