Galatv.am-ը գրել է. Այսօր Եռաբլուրում՝ զինվորական պանթեոնում, տեղի ունեցավ հուլիսի 31-ին մարտական դիրքերում սպանված զինծառայող Ազատ Ասոյանի հուղարկավորության արարողությունը: Արարողությանը մասնակցում էին ինչպես նրա հարազատները, բարեկամներն ու ընկերները, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ: 20-ամյա Ազատ Ասոյանը պաշտպանական բանակ զորակոչվել էր Երեւանի զինկոմիսարիատից: Նա բնակվում էր մայրաքաղաքում ու ընտանիքի անդրանիկ զավակն էր: Ազատի մահը սգում էին բոլորը:
«Ինքը կա, ինքը ամբողջ հայության համար է կռվել, Ազա՛տ ջան…. հերո՛ս բալա…»,- որդուն վերջին հրաժեշտը տալով՝ ասել է մայրը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում