Ինձ շատ հետաքրքիր ա, էդ որ բոլորը մասնակցում են ԱԼՍ ակցիաին, գոնե մեկը գումար փոխանցե՞լ ա: Ես համոզված եմ, որ հազիվ 5-10 տոկոսը փոխանցաց լինեն: Դե հիմա ինձ ասեք էդ դեպքում էս ակցիաի ԻՄՄՄՄԱստը... P.S. Ով գիտի ԱԼՍ հաշվեհամարը, թող գրի...
Հիշեցնենք, որ ALS Ice Bucket Challenge (Սառցե դույլ) ֆլեշմոբն ի սկզբանե բարեգործական նպատակ ունի: Ակցիայի շրջանակներում մասնակցիները սառը ջուր են լցնում իրենց գլուխներին՝ կոչ անելով մասնակցել: Վերջին օրերին, սակայն, համացանցը ողողված է նմանատիպ տեսանյութերով: Քիչ չեն կարծիքները, որ առանց բարեգործության համար գումար փոխանցելու անիմաստ է ֆլեշմոբին մասնակցությունը:
Ինչպես շոու-բիզնեսի և տարբեր այլ ոլորտների հայտնի ներկայացուցիչներ , այնպես էլ համացանցի այլ օգտատերեր այս օրերին տարածում են իրենց մասնակցությամբ տեսանյութեր: Ակցիային միացել է նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: