Մեր գործընկեր, հեռուստալրագրող ու լուսանկարիչ Նարեկ Բախտամյանն առաջարկում է բացահայտել Արագած լեռան գեղեցկությունն ու հատապես այն վայրերը, որոնց մասին շատերը չգիտեն:
«Արագածը մեր լեռնաշխարհի սրբազան լեռներից է։ Լուսավորյալ մարդու համար այս լեռը բացառիկ վայր է Աստվածների հետ շփվելու, ինքնաճանաչողության, հոգու և մարմնի ներդաշնակության հասնելու համար։ Արագածի ջրվեժը գտնվում է 3000 մետր բարձրության վրա, քիչ ծանոթ վայր է, ջրվեժի սառնորակ ջրերը ունեն բացառիկ հատկություններ՝ վերաիմաստավորում են արժեհամակարգդ, ծնում նոր գաղափարներ ու մտքեր»։
Բոլոր լուսանկարները` Նարեկ Բախտամյանի անձնական բլոգում