▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միշտ էլ մտավորական է եղել Ռոբերտ Մելքոնյանը

Մեր ֆեսբուքյան ընկերներից մեկի մասին եմ ուզում գրել՝ Ռոբերտ Մելքոնյանի:
Էն թունդ ընդդիմադիր ընկերներս հիմա կզարմանան, որովհետև պարոն Մելքոնյանի հետ միշտ տարբեր ՙՙբարիկադներում՚՚ ենք եղել. ինքն՝ օրենքի մարդ, ես՝ խռովարար:
Եթե ոմանք նոր են բացահայտել նրա մտավորական կեցվածքն՝ իր իսկապես իմաստուն գրառումների միջոցով, ես՝ վաղուց, 2008-ի ամռանը:
Պարոն Մելքոնյանն երևի կհիշի օգոստոյան էդ օը. ինքը ծառայության էր, ես հերթապահում էի Հյուսիսային պողոտայում՝ շուրջօրյա նստացույցի հերթական օրը:
Կրքերը լարված էին, ցուցարարն ու ոստիականը փոխարդաձաբար իրար մեջ թշնամու էին տեսնում, կասկածը կերել էր բոլորիս:
Մի խնդրի շուրջ առանձնացանք զրուցելու՝ պարոն Մելքոնյանը, լուսահոգի Սամվել Գևորգյանն ու ես:
Այդ զրույցն ինձ խորհելու ահագին առիթ տվեց. դիմացս կանգնած սպայի լայնախոհությունը, փլիսոփայական թռիչքն ինձ ստիպեցին մտածել մեր քաղաքական օրակարգի տկարության մասին:
Գնդապետն ինձ զարմացնում է նաև այսօր Ֆեյսբուքում՝ իր մտքի թռիչքով ստիպելով մտածել, անընդհատ ստեղծագործել:
Կրտսեր եղբոր իրավունքով՝ երբեմն վատ եմ զգում, որ ցույցերի ժամանակ էդքան ներվերդ կերել եմ, պարոն գնդապետ....

 

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին