Asekose.am-ի ընթերցողներից մեկը տրամադրել է ձայնագրություն, որում ԵՊՀ Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի դոցենտ Նունե Գյոկչյանը ուսանողին առաջարկում հավելյալ պարապել` հետագայում խնդիրներ չունենալու համար: Ուսանողը նշում է, որ ինքը չի դիմել տիկին Գյոկչյանին այդ պարապմունքների համար և դա չի եղել իր անձնական նախաձեռնությունը, նաև` երբեք չի դիմել դասախոսին նյութը թերի ընկալելու վերաբերյալ կամ լրացուցիչ բացատրության կարիք լինելու պատճառաբանությամբ: Ուսանողը տեղեկացնում է նաև, որ տիկին Գյոկչյանը իրենից պահանջում է 40.000 դրամ վարձ` ամբողջ տարվա կուրսը պարապելու համար, պատճառաբանելով, որ ուսանողի կտրվելու հնարավորությունը շատ է, եթե չպարապի հավելյալ, իսկ լիկվիդացիոն քննության ժամանակ հանձնաժողով կնստի ու այլևս հնարավորություն չի լինի նույնիսկ վերահանձնելու նյութը: Մանրամասները` տեսանյութում:
40 հազար տուր պարապեմ ու խնդիրներ չես ունենա. ԵՊՀ դասախոսն` ուսանողին
հայտարարում եմ, որ այս ամենը կատարվել է իմ կամքին հակառակ ու պարտադրողաբար:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet