Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Մոսկվայի ստորգետնյա անցումներից մեկում հայ երիտասարդը դուդուկ է նվագում:
Տեսանյութը նկարահանել են Կարեն Աբրահամյանն ու Կիմ Պետրոսյանը. նրանք նաև նշում են, որ տղայի անունը Արամ Ավետիքյան է, նրա ծնողները Աբխազիայում են: Արամը սովորում է Մոսկվայի կոնսերվատորիայում` անվճար: Ապրում է ուսանողական հանրակացարանում, իսկ անցումում նվագում է հաճույքի համար ...և , իհարկե, ավելի փողը երիտասարդ ուսանողին երբեք չի խանգարի:
Նշենք, որ տեսանյութն այժմ անհասանելի է մեր ալիքում, քանի որ հեղինակները Արամ Ավետիքյանին խոստացել էին, որ այն չի հայտնվի յութուբում: Տեսանյութը կարելի է դիտել Կարեն Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում: Նշենք, որ Արամ Ավետիքյանը երկու տարի առաջ մասնակցել է Ռուսաստանի Առաջին Ալիքով հեռարձակվող Փառքի րոպե հեռուստաշոուին: