▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սենսացիոն հայտնագործություն Հրազդանի կիրճում. մարդկությունն իր գոյությունը չի սկսել Աֆրիկայից. armnewstv.am

armnewstv.am-ը գրում է, որ այս գտածոները հեղաշրջում են քարե դարի մասին պատկերացումները: Պարզվում է` հայկական բարձրավանդակում ապրող նախամարդը լևալուազյան մեթոդով քարե գործիքներ է ստացել ավելի վաղ, քան Աֆրիկայում ապրող նախամարդը: Լևալուազյան մեթոդը քարի մշակման ավելի բարդ տեխնոլոգիա էր. քարը ոչ միայն տաշում, այլ մասնատում էին: Սա նախամարդուց գրեթե շախմատային մտածողություն էր պահանջում: Հրազդանի կիրճում, հայ-ամերիկյան արշավախմբի պեղումների արդյունքները տպագրել է հանրահայտ Science ամսագիրը: Պեղումների գիտական կարևորությունն այն է, որ այն հերքում է ընդունված տեսությունը, թե քարե գործիքների մշակման լևալուազյան մեթոդը ստեղծվել է Աֆրիկայում, հետո տարածվել Եվրասիայում: Ապացուցվել է, որ Նոր Գեղիի քարե հուշարձաններն ավելի հին են, քան Աֆրիկայում հայտնաբերվածները: Դրանք առնվազն 325 հազար տարվա վաղեմություն ունեն: Հնագետները նշում են, որ գործիքները ենթադրաբար պատկանել են կամ ուշ հոմո-էրեկտուսին, կամ արխայիկ հոմո-սապիենսին:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին