Asekose.am-ի ընթերցողներից մեկը տրամադրել է ձայնագրություն, որում մի տղամարդ (տեսանյութում չի ներկայանում, ձայնն էլ փոխված է) նշում է, որ իրեն տարիներ առաջ ստիպել են դառնալ Հանրապետական կուսակցության անդամ է, սակայն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, չի չի ցանկանում մնալ հանրապետականների շարքերում: Որպես իր ցանկության ապացույց էլ` տեսանյութի հեղինակն այրում է ՀՀԿ անդամատոմսը:
Asekose.am-ը կապվել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի հետ` տեսանյութի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով, պատասխանը կներկայացնենք ավելի ուշ: