▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոտ 40 հայեր ծեծելով ռուս են սպանել Մինվոդի քաղաքի հիվանդանոցում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 


Հիշո՞ւմ եք, սրանից մի քանի ամիս առաջ սաղ ֆեյսբուքով քննարկում էինք, թե ինչ վայրենի են ադրբեջանցիները, ովքեր էլի մի 30 հոգով, էլի հիվանդանոցում ծեծելով ռուս էին սպանել։

Դե շնորհավորում եմ, այսուհետև մենք ադրբեջանցիներին կշտամբելու տեղ չունենք, շնորհիվ որոշ անասունների, ովքեր ծննդականով հայ են, բայց հայտնվելով Ռուսաստանում իրանց նենց են պահում, որ լյուբոյ թուրք կնախանձեր։

Միներալինիե Վոդիում ծագած խմած ինչ որ վիճաբանությն ժամանակ, կազակների ատամանն ու մի խումբ հայեր կոնֆլիկտ են ունեցել ինչ որ ռուսի հետ, որից հետո ատամնն ու էդ ռուսը հոսպիտալացվել են։ Իսկ հետո, մի 40 հոգի տավարի ցավ, որոնց մեծ մասը հայ ա եղել, մտել են հիվանդանոց, ծեծելով գանգը ցխել են էդ ռուսի, բժիշկներին էլ սպառնացել են, որ հանկարծ չօգնեն բուժօգնություն միանգամից ցույց տան։ Թողել-գնացել են։

Ես աբսալյուտնը թքած ունեմ թե սրանք ինչ մոտիվներով են դա արել ու ում բարեկամն են, որովհետև 40 հոգով մի հոգու ծեծելով սպանելը անասունին հարիր բան ա ու դրանում ոչ հայություն կա, ոչ էլ տղամարդություն։ Անասունություն ա նաև նրա համար, որ էդ հորթերի պատճառով Մինվոդին արդեն եռում ա ու հակահայկական տրամադրությունները խիստ սրվել են ու էս տվարների երեսից ուրիշ հայեր են կարան տուժեն։

Ու քանի գնում ա, ես հակվում եմ նրան, որ մենք ոչ թե պետք ա Ռուսատսանից պահանջենք, որ դյուրինացնի հայերի մուտք ու ելքը, այլ գոնե ինչ որ բարիեր լինի, որ տարբեր իմբիցիլ ու անմակարդակ հայվաններ չահյտնվեն այնտեղ ու խնդիրներ չհարուցեն նորմալ հայ մարդկանց համար, որովհետև կատաղած ռուսը չի դնելու ու պարզի, թե դու լավ հայ ես, թե՞ վատ հայ։ Կատաղած ժամանակ էլ ու հատկապես սենց դեպքերից հետո, ոնց մենք ենք ընդհանրացնում ու թանձրացնում գույները (ասենք բոլոր պարսիկների հանդեպ), նենց էլ ռուսներն են անում։

Սենց տավարություններին արդարացում չկա ու չի կարող լինել։ Դրա համար տավարներին գոմերում ա պետք փակել, ոչ թե հակափաստարկներ բերել, որ ուրիշ տեղերում էլ տավարներ կան։

Կոնստանտին  Տեր-Նակալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին