▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է լինում, երբ Սերժ Սարգսյանը ինչ-որ մեկի շենքում մասնակցում է հարսանիքի

Արդեն տեղեկացրել ենք, որ  գործարար Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ) ամուսնացնում  է իր փոքր որդուն և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,  տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, ըստ համացանցում հայտնված լուսանկարի, մասնակցում է հարսանեկան ողջ արարողությանը` սկսած փեսայի տնից:

Համահայկական Բնապահպանական ճակատի համակարգող Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել ու գրել, թե ինչ է լինում, երբ Սերժ Սարգսյանը ինչ-որ մեկի շենքում մասնակցում է հարսանիքի: 

«Մոտ 20 օր առաջ մեր շենքի շրջակայքը, որը մի 10-15 տարի ասֆալտի երես չէր տեսել՝ սկսեցին ասֆալտապատել: Շատ զարմացանք. ախր ընտրություններ չկան մոտակա ժամանակներում (չնայած դրանց ժամանակ էլ մեր մոտ չեն արել): 

Դրանից մի քանի օր անց սկսեցին մուտքը վերանորոգել և լուսամուտներին ապակիներ տեղադրել: Առաջին հարկը անցած տարի արել էին, բայց հիմա հարկ-հարկ բարձրացան վերև: Նորից զարմացանք...
Հետո մեր տուն եկավ համատիրության աշխատողն ու սպասարկման վարձ սկսեց ուզել. տեսնում եք գործ ենք անում, ասֆալտ, մուտքի վերանորոգում և այլն, և այլն... Տվեցինք...
Այսօր տնից դուրս եկա տեսնեմ սպիտակ շորով և բանտիկներով աստիճանների բազրիքները ծածկել են: Ու հասկացա՝ հարսանիք է: Սկսեցի բարձրանալ վերև՝ վերանորոգել էին մինչև 5-րդ հարկ, որտեղ հարսանիքն էր լինելու, դրանից վերև նույն խայտառակ վիճակն էր:
Դռան մոտ կանգնած էին անվտանգության աշխատակիցներ: Ոտքով իջա ներքև՝ վերելակը անջատել էին, տեսնեմ ներքևը լիքը դրանցից էլի կանգնած են... 
Հասկացա որ «կարևոր» տղեքից մեկը գալու է հաստատ՝ մտա տուն վերցրի լուսանկարչական ապարատը. ասի նկարեմ...

Հ.Գ. Մենակ չկարողացա ստուգել թե էս 10 տարի աղբատարում վխտացող հարյուրավոր առնետների հետ ինչ են արել՝ իրիկունը կնայեմ...» ,-գրել է Լևոն Գալստյանն ու ավելացրել, թե ցանկանում է, որ Սերժ Սարգսյանը բոլորի շենքերում ներկա լինի հարսանիքի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին