▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու էլ չեմ հարգում Ջիգարխանօղլուին...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 

Շատերի համար Արմեն Ջիգարխանյանը մեծ մարդ, մեծ դերասան է:Ես էլ բացառություն չէի, բայց դե ինձ համար ինքն արդեն ուղղակի ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ դերասան է:

Դիտում էի Պավլիկ Մանուկյանի հարցազրույցը(Ով չգիտի ասեմ, որ Պավլիկ Մանուկյանն ավելի շատ հայտնի է, որպես Ապարանցի Պավլիկ: Արցախյան ազատամարտի կարկառուն դեմքերից մեկը, հզոր հրամանատար, հրաշալի մարդ): Հարցազրույցում պարոն Մանուկյանը արեց սենսացիոն հայտարարություն. Ջիգարխանյանը գովել է հեյդար ալիևին(քանի, որ Ջիգարխանյանին տուն էր տվել Մոսկվայում), բաքուն անվանել էր մշակույթի քաղաք ու ազերիների հասցեյին մի քանի քաղցր խոսքեր շռայլել: 
Ամբողջ աշխարհին Ջիգարխանյանը հայտնի է, որպես Հայ վաստակավոր արտիստ, մեծանուն դերասան. դե հիմա պատկերացրեք, թե այլազգիները լսելով Ջիգարխանյանի խոսքը ինչ կարծիք են կազմել մեր մասին ու նաև կազմում:
Պավլիկ Մանուկյանը շատ դիպուկ բան ասեց. ջիգարխանօղլու:
Հիմա հարց. Ո՞նց կարող է Ես հարգեմ մեկին ով գովերգում է իր սեփական ժողովրդի նկատմամբ ոճրագործություն իրականացրած ու բազում մայրերի, իրենց որդիներին կարոտ թողած մարդուն:Թե՞ Ջիգարխանյանը մոռացել էր, ինչ է արել հեյդարը սումգայիթում, բաքվում, մինգեչաուրում: Ի՞նչ, առհամարում է ավելի քան 7000 Հերոսների վառ հիշատակը:
Ես թքած ունեմ նման մարդու վրա, ով չգիտի հայրենիքն ինչ է, ով չի հարգում զոհված Տղեքի Մայրերին:
Ես չեմ զարմանա, եթե ադրբեջանցիները, որոշ ժամանակ հետո՝ ինչպես Բաբաջանյանի պարագայում(չնայած էս դեպքում ասում էին, թե Առնո Բաբաջանյանը իր ստեղծագործությունները գողացել է հայտնի ադրբեջանցի կոմպոզիտորից) ասեն, որ Ջիգարխանյանը ազգությամբ հայ է, բայց հոգով սրտով ադրբեջանցի ու դեռ մի բան էլ ավել. դարձնեն ադրբեջանի վաստակավոր արտիստ: Տո լավել կանեն ու Ես հարկ չեմ համարի պայքարել նման մարդու ազգությունը, որպես ՀԱՅ ապացուցելու համար: 
Դե ով չգիտեր իրականությունը. արդեն իմացավ:

Ամո՛թ. ամո՛թ, ամո՛թ, ամո՛թ:

Հ.Գ. Պավլիկը ճիշտ է ասում. 
-Ջիգարխանօղլու:

 

Աշոտ Ավագյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին