▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

17 գյուտերի հեղինակ Հենրիկ Մխիթարյանը հացադուլով ուշադրություն է հրավիրում

Երկու օր առաջ` հոկտեմբերի 7-ին, Կառավարական 3-րդ մասնաշենքի` Նախարարությունների շենքի դիմաց  հացադուլ էր հայտարարել 17 գյուտերի հեղինակ Հենրիկ Մխիթարյանը: Պատահաբար այդ մասով անցնելիս նրան նկատել է «ՓիԱր-ի Զարգացման Հայկական  Կենտրոն»-ի ղեկավարը: Զրույցի ընթացքում ծեր գյուտարարը պատմել է իր գյուտերի ու հայտնագործությունների մասին և թե որքան կարևոր են դրանք Հայաստանի համար: Գյուտարարի բոլոր գյուտերը վերաբերվում են էներգիա ստանալու նոր և խիստ արդյունավետ եղանակներին: Դրանք բոլորն էլ որպես գյուտեր պաշտպանված են ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից:

Կենտրոնի ղեկավարի այն հարցին, թե ինչու՞ է գյուտարարը հացադուլ անում, վերջինս պատասխանել է.  «Որ ուշադրություն հրավիրեմ, տղա ջան: Ախր ափսոս են, սա Հայաստանին հնարավորություն կտա ողջ տարածաշրջանում էներգետիկ առաջատար լինել և այդ մեխանիզմները վաճառել ամբողջ աշխարհին»: Գյուտարարի թույլտվությամբ կենտրոնի ղեկավարը լուսանկարել է Հենրիկ Մխիթարյանի գյուտերի արտոնագրերը և հենց իրեն` գյուտարարին:

Խոստանալով, որ անպայման այս հարցի շուրջ կփորձի ուշադրություն գրավել, կենտրոնի ղեկավարին հաջողվել է համոզվել ծեր գյուտարարին դադարեցնել հացադուլը և վերադառնալ տուն` սպասելու գոնե լրագրողների արձագանքին:

 

Հենրիկ Մխիթարյանի հետ Asekose.am-ի հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին