▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում 6-րդ դասարանցիներին դասագիրքը սովորեցնում է ինքնասպանության և այլ վտանգավոր երևույթների մասին...

Հայաստանում 6-րդ դասարանի երեխաներին դասագիրքը սովորեցնում է ինքնասպանության, դպրոցից խուսափելու, փախուստի և ծնողին չվստահելու մասին...

Երեկ եղբորս աղջկան կինս օգնում էր իր Անգլերենի դասը պատրաստել (Skype-ով): Երեխան 6րդ դասարան է ու հաճախում է Երևանի պետական դպրոցներից մեկը: Տեսեք թէ Անգլերեն դասաքրքի 14-րդ էջում (Անտարես Հրատարակչություն 2009) ինչ է գրված. Ահա մի քանի տող հայերեն թարգմանված, որը երեխան պիտի սովորի ու դրա մասին քննարկում անի, իբրև թէ ահաբեկման (bullying) ու ձեռ առնելու մասին են ուզում երեխաներին սովորեցնել:

Խնդրում եմ մի թողեք ես գնամ դպրոց...
Ես ուզում եմ հեռու փախնել...
Ես ուզում եմ կյանքս վերջանա
Ես տխու ու զզվելի կյանք եմ ապրում
Ես զգում եմ որ մամայիս այս մասին չեմ կարող պատմել

Ահա և ամբողջ անգլերեն տեքստը; Ու տեսեք թէ ինչ էլ նկար են դրել այդ տեքստի կողքին:

Please don't make me go to school
I'm fed up with being the fool.
All the children call me names.
They won't let me play their games.
Everyone laughs at me,
The hurt inside they cannot see.
They pick on me now every day,
And I just want to run away.
I've no one I can call my friend.
I feel I want my life to end.
I'm so sad, I cry and cry.
For I am living a dreadful lie.
I feel I cannot tell my mum.
All the things that they have done.
So if you think that bullying is for you,
Just look at the damage you can do.

Գրքի կազմը կարող էք տեսնել այստեղ` 6-րդ դասարանինն է: Թէ մյուս դասարանների տեքստերում ինչ են սովորեցնում, ես չգիտեմ:

Սիրելի ծնողներ, լրագրողներ, եկեղեցական հայրեր, ուսուցիչներ ու հոգատար մարդիկ, այսպիսի բաները աղետի են հասցնելու մեր երեխաներին, քայքայելու են մեր ընտանիքներն ու սպառնալու ազգային անվտանգությանը; Հավանաբար այն մարդիկ ովքեր գրել, արտագրել (այստեղից), տպագրել ու թույլատրել են սա դպրոցներում սովորեցնել, տեղյակ չեն կամ այս տեքստից կամ էլ վտանգից; Եթե ձեզ նույնպես լրջորեն մտահոգեց սա, խնդրում եմ քայլ արեք: Զանգահարեք կամ նամակ գրեք Կրթության և Գիտության նախարարություն և տեղեկացրեք իրենց այս վտանգի մասին; Այս ինչ են սովորում մեր երեխաները դպրոցում: Միգուցե դուք այսօր 6-րդ դասարանում սովորող երեխա չունեք, բայց հաստատ ձեր բարեկամներից մեկը սա այսօր սովորում է, մյուսն էլ հաջորդ տարի, ու մեկ էլ տեսնում էք ձեր երեխաները անհնազանդ են, ձեզանից հեռացած ու քաշված, ու դուք չգիտեք պատճառը: Տեսեք վերջին շրջանում ինչքան երիտասարդներ են իրենց ցած նետել Կիևյան կամուրջից: Մեկը հարցնի ինչու՞ Որովհետև մեր երեխաները սխալ արժեքներով են դաստիարակվում ու չգիտեն ինչպես դիմակայեն կյանքին ու տեսնեն նրա գեղեցկությունը;

Դժվարություններ հաղթահարելու, մարդկային հարաբերություններ ու արժեքներ սովորեցնելու փոխարեն լացկան, նվնվացող սերունդ ենք մեծացնում: Մի կողմից շախմատ ու ռոբոտներ պատրաստել ենք սովորեցնում, մյուս կողմից երեխաներին ինքնասպանության, ու ծնողի նկատմամբ անվստահության ենք դրդրում: Սա չի համապատասխանում ոչ մեր ազգային, ոչ էլ համամարդկային որևէ նպատակի:

Խնդրում եմ զանգահարեք կամ գրեք համապատասխան մարմիններին ուր էլ լինեք, սփյուռքում թէ Հայաստանում ու տեղյակ պահեք իրենց այս մասին:


Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

 

Արմեն Հարեյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին