▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարադրվածը ՎԴ նախագահի նկատմամբ վրեժխնդրության դրսևորում չէ. Բաց նամակ

 

Բաց նամակ 
Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին
Կրկնօրինակները թարգմանաբար` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար պարոն Պան Գի Մունին
Եվրոպական Խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Տորբյորն Յագլանդին
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ պարոն Դին Շպիլմանին
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության նախագահ տիկին Հյուգետ Լաբելին
ԳՐԵԿՈ միջազգային կազմակերպության նախագահին
 
Հարգելի նախագահ, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի (այսուհետ նաև` ՎԴ) նախագահ Ա. Մկրտումյանի մեծամտությունը, ամբարտավանությունը, արհամարհական վերաբերմունքը շրջապատի, հատկապես հարազատների հանդեպ, և ամենակարևորը` փողի, շարժական և անշարժ գույքի նկատմամբ անսահման սերը և, ընդհանրապես, նրա էությունը, բնավորությունը, ես ճանաչում եմ այնքան լավ, որքան ոչ ոք: Մեր փոքրիկ քաղաքում արդեն վաղուց գաղտնիք չէ, որ ամենակոռուպցիացված համակարգը դա դատական համակարգն է, որին 2013 թվականին գնահատական է տրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում: Դրանում նշված են դատական համակարգում տրված կաշառքի չափերը, մասնավորապես` մինչև 50 000 ամերիկյան դոլար` անհրաժեշտ Վճռաբեկի որոշումը ստանալու համար:
Կարող եմ հավաստել, որ նշված զեկույցն իրավացի է ու հիմնավորված: Հակառակ դեպքում` ինչպե՞ս կարելի է բացատրել Վճռաբեկ դատարանի նախագահի անշարժ գույքի ակնհայտ ու խոշոր ընդարձակումը:
1999 թ. ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում իր նշանակումից մեկ տարի էլ չանցած, Երևանի Թումանյան փողոցի թիվ 32 տանը բնակվող Ա. Մկրտումյանը գնել է հարևան բնակարանը: 2000 թ. միավորել է բնակարանները և 150քմ տարածքով կառուցել երկրորդ հարկ: Թումանյան փողոցի երկհարկանի բնակարանը, ընդհանուրը` 300քմ մակերեսով, Ա. Մկրտումյանի աշխատանքային գործունեության սկզբի արդյունքն է: 2007 թ. Սարյան փողոցի թիվ 19/20 հասցեում գտնվող նորակառույց շենքում գնել է ևս մեկ երկհարկանի բնակարան` 240քմ տարածքով: 2009թ. Թումանյան փողոցում ևս մեկ բնակարան է ձեռք բերել: 2011թ. Ձորաղբյուր գյուղում ձեռք է բերել 5000 քմ տարածք, որի վրա կառուցվել է երկհարկանի տուն: 
Չեմ թվարկի շարժական և անշարժ մյուս գույքը, որը չի ներառված էթիկայի հանձնաժողովի հրապարակած փաստաթղթում: Անպատժելիությունը և արտոնյալ դիրքն այն երկրում, որտեղ աղքատության ցուցանիշը գերազանցում է բոլոր հնարավոր նորմերը, դատա-ապրանքագիտական փորձագետներին չի թույլատրվել եզրակացություն տալ նշված գույքի շուկայական արժեքի և Վճռաբեկ դատարանի նախագահի աշխատավարձի վերաբերյալ:
Հարգելի պարոն նախագահ, ես չէի ցանկանա կենտրոնանալ ՎԴ նախագահի ֆինանսական խախտումների վրա, որպեսզի չթվա, թե զրպարտում եմ եղբորս, սակայն փողերի վրա, որոնցով նա ձեռք է բերել այդ ամենը, տեսնում եմ կոռուպցիայի հետքեր: Չեմ ցանկանում, որ հանրության ատելությունը նրա նկատմամբ` անդրադարձվի երեխաներիս վրա, քանի որ տարբեր շրջապատներից, հասարակական միջավայրից ինձ են հասնում անծանոթ մարդկանց խոսակցությունները դատական խախտումների և ապօրինությունների մասին: Մարդկանց զայրույթն ուղղված է անձամբ ՎԴ նախագահի դեմ, և, հարգելի նախագահ, խոսում են այն մասին, որ այդ նշանակումը Ձեր կադրային քաղաքականության ամենախոշոր սխալն է:
Մի ընկալեք իմ այս դիմումը որպես նախանձի դրսևորում «հարազատ» եղբորս հանդեպ: Սա իմ վերաբերմունքի արտահայտումն է Վճռաբեկ դատարանի նախագահի անվանը: Ես ինձ համարում եմ հայրենասեր, աշխատել եմ պետական կառույցում: Սակայն ՎԴ նախագահի հետ հարազատական կապի պատճառով ստիպված թողեցի աշխատանքս, քանի որ այդ կապն ինձ վարկաբեկում էր: Բացարձակապես չեմ ցանկանում, որ ինձ այս կամ այն կերպ կապեն այդ մարդու հետ:
Համոզված եմ, որ հասարակությունը, որի դերն ու նշանակությունը մեր երկրում մեծացել է, ճիշտ կընկալի իմ այս բաց նամակը, և չի կարծի, թե ես հանրությանը ներկայացնում եմ անձնական, ընտանեկան խնդիրներ:
Ինչ վերաբերվում է, այսպես կոչված, Էթիկայի հանձնաժողովին, ապա այն, ինչպես նաև Արդարադատության խորհուրդը և համապատասխան այլ մարմիններ անգամ չանդրադարձան 2009 թ. Արման Մկրտումյանի հոր` Յուրի Մկրտումյանի դիմումին, որում նա ցավով նշելով իր անառակ, ապերախտ և անբարոյական որդու մասին, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ալիմենտ և ազգանվան փոփոխություն էր պահանջում: Ի դեպ, Յուրի Մկրտումյանը տեղի չտվեց դիմումը դատարանից հետ վերցնելու նպատակով իմ տուն այցելած բարեկամների պատվիրակության հորդորներին: Չանցած երկու օր, ՎԴ նախագահը հայտարարեց, որ այդ դիմումն այլևս իրեն չի անհանգստացնում, քանզի լուծել է խնդիրը` բոլորին ներկայացնելով, որ հայրը խելագար է: Հարգելի պարոն նախագահ, թերևս բոլորն էլ գիտեն, թե Դուք ինչպես եք վերաբերվել ու վերաբերվում Ձեր ծնողներին: Համոզված եմ, որ Դուք չեք կարող հանդուրժել պաշտոնյայի նմանատիպ պահվածքը, որը չարախոսում է սեփական հորը: Վստահեցնում եմ Ձեզ, որ Յուրի Մկրտումյանն առողջ միտք ունի, նա իմաստուն մարդ է և գիտի թե ինչ է գրում: Եվ հետո` նման դեպք չի եղել, որ հայրը դատական ընթացակարգով պահանջի ազգանվան փոփոխություն:
Երկրագնդի և ոչ մի երկրում դատարանը, Էթիկայի հանձնաժողովը կամ պետական այլ կազմակերպություն թերևս չի անդրադարձել այդպիսի վերաբերմունքի: ՎԴ նախագահի անսահման իշխանությունը բոլոր դատարանների որոշումների նկատմամբ հաստատեց ՀՀ օմբուդսմենը, որը Վճռաբեկ դատարանը անվանեց «հանցագործ զոնալ համակարգ»: Ա. Մկրտումյանը մանիպուլյացիայի ենթարկելով դատական համակարգը, կարող է առանց որևիցե պատճառի գործից զրկել դատավորներին, ինչպես, օրինակ, Սամվել Մնացականյանին և Սուրիկ Ղազարյանին: Ի դեպ, վերջինիս առանց հիմնավորման աշխատանքից ազատելու փաստը ներառվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի 2011 թ. տարեկան զեկույցում:
Ինչպե՞ս կարող էր Վճռաբեկ դատարանի նախագահը, որը գործնականում անսահմանափակ իշխանություն ունի դատական աստիճանակարգության մեջ, և որը բոլորին ստիպում է ենթարկվել իրեն, իր ագահ նպատակներին, տեղյակ չլինել ՀՀ դատական դեպարտամենտի երկարատև և հասարակական հնչեղություն ստացած անօրինություններին: Այդ չարաշահումներն անկասկած կատարվել են իր գիտությամբ, հավանությամբ և իր ղեկավարության ներքո:
ՎԴ նախագահի անպատժելիությունը հանգեցրեց անպատասխանատվության, իսկ որոշ դատավորների` լկտիության: Ինչպես, օրինակ, դատավոր Արմեն Բեկթաշյանի պարագայում, որը դատական քննության ժամանակ «խուժան» անվանեց հայցվորին` «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի նախագահ Մանվել Տեր-Առաքելյանին, և, չնայած դատավորի էթիկայի կոպիտ խախտմանը, մնաց անպատիժ: Դուք դա գիտեի՞ք, պարոն նախագահ: Եվ նաև ա՛յն մասին, որ բազմաքանակ կարգապահ դատավորներ չեն կարողանում համակերպվել ՎԴ նախագահի անսահման կամայականություններին, սակայն չեն էլ կարողանում արտահայտել իրենց կարծիքը` վերը նշված նկատառումներով:
ՀՀ օմբուդսմենի զեկույցից հետո ես ՀՀ դատական համակարգում գոյություն ունեցող կոռուպցիայի մասին հարցազրույց տվեցի ԶԼՄ-ին: Սակայն ոչ ինձ, և ոչ էլ ՀՀ օմբուդսմենին ոչ ոք չլսեց, իսկ ապացույցներն ուշադրության չարժանացան: Ցանկանում եմ կրկին վստահեցնել բոլորին, որ վերը շարադրվածի ներկայացումը ՎԴ նախագահի նկատմամբ վրեժխնդրության դրսևորում չէ: Շրջապատի նկատմամբ իր ագահության, անկշտության ու նենգության հետևանքով նա այնքան անբարյացկամ վերաբերմունք և ատելություն է ձեռք բերել, որ բառերով նույնիսկ հնարավոր չէ ներկայացնել: ՀՀ քրեակատարողական հիմնարկներում քիչ չեն այն բանտարկյալները, որոնք այնտեղ անհիմն կերպով հայտնվել են ՎԴ նախագահի գործունեության հետևանքով:
Ես ապրում եմ իմ երկրում և չեմ պատրաստվում արտագաղթել: Այս նամակը գրելն իմ քաղաքացիական պարտքն էր, քանզի այդպես ես իմ խղճից կգցեմ անարժան հարազատության բեռը, որպեսզի վիրավորված մարդիկ երբևէ չհանդիմանեն ինձ, իմ երեխաներին և թոռներին ՎԴ նախագահի հետ հարազատական կապի առկայության պատճառով, որն ամբողջ կյանքի ընթացքում կկրի ամենաքիչը «ալիմենտ վճարողի» պիտակը: Ճիշտ էր Յուրի Մկրտումյանը, երբ դատական ընթացակարգով պահանջեց փոխել որդու` իր իսկ տված ազգանունը:
 
Հարգանքով` ՀՀ քաղաքացի Ռուբեն Մկրտումյան
 
 
Ք. Երևան
24.10.2014 թ.Asekos

Asekose.am-ը բաց նամակ է ստացել ՀՀ քաղաքացի Ռուբեն Մկրտումյանից, որը հրապարակում ենք առանց կրճատման ու մեկնաբանության` միաշամանակ պատրաստակամություն հայտնելով ներկայացնել նաև հակառակ կողմի կարծիքն ու պարզաբանումը: 

 

Բաց նամակ

Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին

Կրկնօրինակները թարգմանաբար`

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար պարոն Պան Գի Մունին

Եվրոպական Խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Տորբյորն Յագլանդին

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ պարոն Դին Շպիլմանին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության նախագահ տիկին Հյուգետ Լաբելին

ԳՐԵԿՈ միջազգային կազմակերպության նախագահին 


Հարգելի նախագահ, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի (այսուհետ նաև` ՎԴ) նախագահ Ա. Մկրտումյանի մեծամտությունը, ամբարտավանությունը, արհամարհական վերաբերմունքը շրջապատի, հատկապես հարազատների հանդեպ, և ամենակարևորը` փողի, շարժական և անշարժ գույքի նկատմամբ անսահման սերը և, ընդհանրապես, նրա էությունը, բնավորությունը, ես ճանաչում եմ այնքան լավ, որքան ոչ ոք: Մեր փոքրիկ քաղաքում արդեն վաղուց գաղտնիք չէ, որ ամենակոռուպցիացված համակարգը դա դատական համակարգն է, որին 2013 թվականին գնահատական է տրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում: Դրանում նշված են դատական համակարգում տրված կաշառքի չափերը, մասնավորապես` մինչև 50 000 ամերիկյան դոլար` անհրաժեշտ Վճռաբեկի որոշումը ստանալու համար:

Կարող եմ հավաստել, որ նշված զեկույցն իրավացի է ու հիմնավորված: Հակառակ դեպքում` ինչպե՞ս կարելի է բացատրել Վճռաբեկ դատարանի նախագահի անշարժ գույքի ակնհայտ ու խոշոր ընդարձակումը:

1999 թ. ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում իր նշանակումից մեկ տարի էլ չանցած, Երևանի Թումանյան փողոցի թիվ 32 տանը բնակվող Ա. Մկրտումյանը գնել է հարևան բնակարանը: 2000 թ. միավորել է բնակարանները և 150քմ տարածքով կառուցել երկրորդ հարկ: Թումանյան փողոցի երկհարկանի բնակարանը, ընդհանուրը` 300քմ մակերեսով, Ա. Մկրտումյանի աշխատանքային գործունեության սկզբի արդյունքն է: 2007 թ. Սարյան փողոցի թիվ 19/20 հասցեում գտնվող նորակառույց շենքում գնել է ևս մեկ երկհարկանի բնակարան` 240քմ տարածքով: 2009թ. Թումանյան փողոցում ևս մեկ բնակարան է ձեռք բերել: 2011թ. Ձորաղբյուր գյուղում ձեռք է բերել 5000 քմ տարածք, որի վրա կառուցվել է երկհարկանի տուն: 

Չեմ թվարկի շարժական և անշարժ մյուս գույքը, որը չի ներառված էթիկայի հանձնաժողովի հրապարակած փաստաթղթում: Անպատժելիությունը և արտոնյալ դիրքն այն երկրում, որտեղ աղքատության ցուցանիշը գերազանցում է բոլոր հնարավոր նորմերը, դատա-ապրանքագիտական փորձագետներին չի թույլատրվել եզրակացություն տալ նշված գույքի շուկայական արժեքի և Վճռաբեկ դատարանի նախագահի աշխատավարձի վերաբերյալ:

Հարգելի պարոն նախագահ, ես չէի ցանկանա կենտրոնանալ ՎԴ նախագահի ֆինանսական խախտումների վրա, որպեսզի չթվա, թե զրպարտում եմ եղբորս, սակայն փողերի վրա, որոնցով նա ձեռք է բերել այդ ամենը, տեսնում եմ կոռուպցիայի հետքեր: Չեմ ցանկանում, որ հանրության ատելությունը նրա նկատմամբ` անդրադարձվի երեխաներիս վրա, քանի որ տարբեր շրջապատներից, հասարակական միջավայրից ինձ են հասնում անծանոթ մարդկանց խոսակցությունները դատական խախտումների և ապօրինությունների մասին: Մարդկանց զայրույթն ուղղված է անձամբ ՎԴ նախագահի դեմ, և, հարգելի նախագահ, խոսում են այն մասին, որ այդ նշանակումը Ձեր կադրային քաղաքականության ամենախոշոր սխալն է:

Մի ընկալեք իմ այս դիմումը որպես նախանձի դրսևորում «հարազատ» եղբորս հանդեպ: Սա իմ վերաբերմունքի արտահայտումն է Վճռաբեկ դատարանի նախագահի անվանը: Ես ինձ համարում եմ հայրենասեր, աշխատել եմ պետական կառույցում: Սակայն ՎԴ նախագահի հետ հարազատական կապի պատճառով ստիպված թողեցի աշխատանքս, քանի որ այդ կապն ինձ վարկաբեկում էր: Բացարձակապես չեմ ցանկանում, որ ինձ այս կամ այն կերպ կապեն այդ մարդու հետ:Համոզված եմ, որ հասարակությունը, որի դերն ու նշանակությունը մեր երկրում մեծացել է, ճիշտ կընկալի իմ այս բաց նամակը, և չի կարծի, թե ես հանրությանը ներկայացնում եմ անձնական, ընտանեկան խնդիրներ:Ինչ վերաբերվում է, այսպես կոչված, Էթիկայի հանձնաժողովին, ապա այն, ինչպես նաև Արդարադատության խորհուրդը և համապատասխան այլ մարմիններ անգամ չանդրադարձան 2009 թ. Արման Մկրտումյանի հոր` Յուրի Մկրտումյանի դիմումին, որում նա ցավով նշելով իր անառակ, ապերախտ և անբարոյական որդու մասին, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ալիմենտ և ազգանվան փոփոխություն էր պահանջում:

Ի դեպ, Յուրի Մկրտումյանը տեղի չտվեց դիմումը դատարանից հետ վերցնելու նպատակով իմ տուն այցելած բարեկամների պատվիրակության հորդորներին: Չանցած երկու օր, ՎԴ նախագահը հայտարարեց, որ այդ դիմումն այլևս իրեն չի անհանգստացնում, քանզի լուծել է խնդիրը` բոլորին ներկայացնելով, որ հայրը խելագար է: Հարգելի պարոն նախագահ, թերևս բոլորն էլ գիտեն, թե Դուք ինչպես եք վերաբերվել ու վերաբերվում Ձեր ծնողներին:

Համոզված եմ, որ Դուք չեք կարող հանդուրժել պաշտոնյայի նմանատիպ պահվածքը, որը չարախոսում է սեփական հորը: Վստահեցնում եմ Ձեզ, որ Յուրի Մկրտումյանն առողջ միտք ունի, նա իմաստուն մարդ է և գիտի թե ինչ է գրում:

Եվ հետո` նման դեպք չի եղել, որ հայրը դատական ընթացակարգով պահանջի ազգանվան փոփոխություն:Երկրագնդի և ոչ մի երկրում դատարանը, Էթիկայի հանձնաժողովը կամ պետական այլ կազմակերպություն թերևս չի անդրադարձել այդպիսի վերաբերմունքի:

ՎԴ նախագահի անսահման իշխանությունը բոլոր դատարանների որոշումների նկատմամբ հաստատեց ՀՀ օմբուդսմենը, որը Վճռաբեկ դատարանը անվանեց «հանցագործ զոնալ համակարգ»:

Ա. Մկրտումյանը մանիպուլյացիայի ենթարկելով դատական համակարգը, կարող է առանց որևիցե պատճառի գործից զրկել դատավորներին, ինչպես, օրինակ, Սամվել Մնացականյանին և Սուրիկ Ղազարյանին:

Ի դեպ, վերջինիս առանց հիմնավորման աշխատանքից ազատելու փաստը ներառվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի 2011 թ. տարեկան զեկույցում:

Ինչպե՞ս կարող էր Վճռաբեկ դատարանի նախագահը, որը գործնականում անսահմանափակ իշխանություն ունի դատական աստիճանակարգության մեջ, և որը բոլորին ստիպում է ենթարկվել իրեն, իր ագահ նպատակներին, տեղյակ չլինել ՀՀ դատական դեպարտամենտի երկարատև և հասարակական հնչեղություն ստացած անօրինություններին:

Այդ չարաշահումներն անկասկած կատարվել են իր գիտությամբ, հավանությամբ և իր ղեկավարության ներքո:

ՎԴ նախագահի անպատժելիությունը հանգեցրեց անպատասխանատվության, իսկ որոշ դատավորների` լկտիության:

Ինչպես, օրինակ, դատավոր Արմեն Բեկթաշյանի պարագայում, որը դատական քննության ժամանակ «խուժան» անվանեց հայցվորին` «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի նախագահ Մանվել Տեր-Առաքելյանին, և, չնայած դատավորի էթիկայի կոպիտ խախտմանը, մնաց անպատիժ: Դուք դա գիտեի՞ք, պարոն նախագահ: Եվ նաև ա՛յն մասին, որ բազմաքանակ կարգապահ դատավորներ չեն կարողանում համակերպվել ՎԴ նախագահի անսահման կամայականություններին, սակայն չեն էլ կարողանում արտահայտել իրենց կարծիքը` վերը նշված նկատառումներով:

ՀՀ օմբուդսմենի զեկույցից հետո ես ՀՀ դատական համակարգում գոյություն ունեցող կոռուպցիայի մասին հարցազրույց տվեցի ԶԼՄ-ին: Սակայն ոչ ինձ, և ոչ էլ ՀՀ օմբուդսմենին ոչ ոք չլսեց, իսկ ապացույցներն ուշադրության չարժանացան: Ցանկանում եմ կրկին վստահեցնել բոլորին, որ վերը շարադրվածի ներկայացումը ՎԴ նախագահի նկատմամբ վրեժխնդրության դրսևորում չէ:

Շրջապատի նկատմամբ իր ագահության, անկշտության ու նենգության հետևանքով նա այնքան անբարյացկամ վերաբերմունք և ատելություն է ձեռք բերել, որ բառերով նույնիսկ հնարավոր չէ ներկայացնել:

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում քիչ չեն այն բանտարկյալները, որոնք այնտեղ անհիմն կերպով հայտնվել են ՎԴ նախագահի գործունեության հետևանքով:

Ես ապրում եմ իմ երկրում և չեմ պատրաստվում արտագաղթել:

Այս նամակը գրելն իմ քաղաքացիական պարտքն էր, քանզի այդպես ես իմ խղճից կգցեմ անարժան հարազատության բեռը, որպեսզի վիրավորված մարդիկ երբևէ չհանդիմանեն ինձ, իմ երեխաներին և թոռներին ՎԴ նախագահի հետ հարազատական կապի առկայության պատճառով, որն ամբողջ կյանքի ընթացքում կկրի ամենաքիչը «ալիմենտ վճարողի» պիտակը:

Ճիշտ էր Յուրի Մկրտումյանը, երբ դատական ընթացակարգով պահանջեց փոխել որդու` իր իսկ տված ազգանունը: 

Հարգանքով`

ՀՀ քաղաքացի Ռուբեն Մկրտումյան

Ք. Երևան24.10.2014 թ.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին