Shamshyan.com-ը գրում է. Պարզվում է, որ ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը տեւական ժամանակ իր տանը 15-ամյա ադրբեջանցի գերու է պահել, ով նրան «շեֆով» է դիմել, իսկ գեներալն էլ իր հերթին նրա հանդեպ շատ ուշադիր է եղել եւ վերաբերվել, ինչպես ընտանիքի անդամի: Տղային գեներալը Սիմոն է կոչել, ինչը շատերին կհիշեցնի հայտնի «Տերն ու ծառան» ֆիլմի թեւավոր արտահայտությունը եւ դրվագը՝ «Սիմո՛ն, արի, Սիմո՛ն, գնա»: Բայց գեներալը ամենեւին էլ նրան չի շահագործել, այլ, ընդհակառակը, այնքան լավ է վերաբերվել, որ երբ հայտնվել են տղայի հարազատները, գեներալը նրան վերադարձրել է, իսկ Սիմոնը նրանից դժվարությամբ է բաժանվել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում