▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կովկասյան ցանց հանուն երեխաների

Հոկտեմբերի 27-ին Հայաստանը, Վրաստանը և Հյուսիսային Կովկասը ներկայացնող կրթության ոլորտի մասնագետները հանդիպեցին Վրաստանի Քվարելի քաղաքում՝ կիսվելու իրենց փորձով՝ կովկասյան ամբողջ տարածաշրջանում ներառական կրթության, խաղաղության և կայունության առաջխաղացման գործում: Հանդիպումը հովանավորել էին Կովկասյան Ցանց Հանուն Երեխաների (Caucuses Network for Children (CNC)), Բաց Հասարակություն Հիմնադրամ, Ավստրիական Զարգացման Համագործակցություն և Interkulturelles Zentrum of Austria (IZ) կազմակերպությունները: Գերտրաուդ Իլլմեյերի՝ IZ ծրագրերի մենեջերի, և Վրաստանի՝ Բաց Հասարակության Ինստիտուտ Հիմնադրամի ծրագրերի մենեջեր Խատունա Լոսելիանիի ողջույնի խոսքերից հետո, մասնակիցները լսեցին CNC-ի առաքելության թեմայով զեկույցը՝ Օրրանի հիմնադիր Արմինե Կ. Հովհաննիսյանի կողմից: Իրակլի Նադիրաձեն՝ Վրաստանի Յունիոն Բերիլուսից, Գեղանուշ Գրիգորյանը՝ Հույսի Կամուրջի տնօրենը Բերդում, և Ստոյանկա Մանոլչևան՝ IZ ծրագրերի մենեջերը, ներկայացրին «Project CHILD»-ը, Հայաստանում և Վրաստանում երեխաների հետ ներառական աշխատանքների ծրագիրը:

Հաջորդիվ, Թամար Մոսիաշվիլին, CDI-ի կրթական ծրարգրերի մենեջերը Վրաստանից, ներկայացրեց Կովկասում աշակերտների կրթական մակարդակների հակիրճ համեմատականը: Անահիտ Բախշյանը՝ Հայաստանի Կրթության Ազգային Ինստիտուտի փոխտնօրենը, և Մանանա Բոչորոշվիլին՝ կրթական փորձագետ Վրաստանից, խոսեցին ներառական քաղաքականությունից և փորձից: Նինո Աբուլաձեն՝ պատմության ուսուցիչ Վրաստանից, SINTEM կազմակերպության գործադիր Իննա Հայրապետյանը՝ Չեչնիայի Հանրապետությունից, և Եկատերինա Կորձաձեն՝ Վրաստանի Կրթության Նախարարության ներկայացուցիչը, նոր մոտեցումներ առաջարկեցին ներառական կրթության վերաբերյալ: Ինչպես նաև, սեմինարին Հայաստանից մասնակցեցին՝ Կարեն Նազարյանը Տավուշի մարզպետարանի՝ Կրթության, Մշակույթի և Սպորտի բաժնի ղեկավարը, Արմինե Ներսիսյանը՝ Հույսի Կամուրջի տնօրենը Իջևանում, Մարինե Ղարագյոզյանը՝ Կողբի №1 Միջնակարգ դպրոցի տնօրենը, Արփինե Ամիրղանյանը՝ Հույսի կամուրջի փոխտնօրենը Նոյեմբերյանի մասնաճյուղում, Սուսաննա Մանուկյանը՝ Օրրանի՝ հանրության հետ կապերի ղեկավարը և Հռիփսիմե Հովհաննիսյանը՝ CNC-ի քարտուղարը Հայաստանում:

Սեմինարի ժամանակ ընթացան ակտիվ քննարկումներ մասնակիցների միջև և վերջում Սուսաննա Թադևոսյանը՝ Հույսի Կամրուրջի տնօրենը, լավագույնս եզրափակեց. «Այսօր մենք հասկացանք, որ մենք ավելի շատ նման ենք, քան՝ տարբեր»: Սեմինարի ավարտին մասնակիցներին շնորհեցին հավաստագրեր:

         Կովկասյան Ցանց Հանուն Երեխաների (Caucuses Network for Children (CNC)) կազմակերպությունը հիմադրվել է 2013 թ.-ին՝ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Հյուսիսային Կովկասի քաղաքացիական հասարակության 15 կազմակերպությունների կողմից՝ պաշտպանելու և առաջխաղացնելոու խոցելի խմբերի երեխաների իրավունքները և նրանց ներառումը կրթական համակարգում և հասարակության մեջ՝ Կովկասյան տարածաշրջանի քաղաքացիական հաստատությունների մոբիլիզացման և ցանցային աշխատանքների միջոցով: Օրրանը և Հույսի Կամուրջը այդ կազմակերպության հիմադիր անդամներն են և ներկայացված են Տնօրենների Խորհրդում:  Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել www.caucasuschildren.net կայքը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին