▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետաքրքիր է, ո՞վ է քեզ հովանավորում ու դու իսկապես հավատում ես Աստծուն, թե ոչ…

Ամեն անգամ էլ ավելի մեծ նողկանքով եմ լսում ու տեսնում մի մարդու գործունեություն կոչվածը, ում բոլորը անվանում են հայկական Չակ-Նորիս: Այո, հենց նրան նկատի ունեմ, բոլորին քաջ հայտնի Գոռ Վարդանյանին: Եվ ուզում եմ նրան դիմելով ասել. Հեյ, մեծն Գոռ Վարդանյան , վստահ եմ կկարդաս կոչս. Բավակա՛ն է հեռուստաէկրանները տանջես քո անորակ ու էժանագին ֆիլմարտադրությամբ, ես նույնիսկ ափսոսում եմ արվեստային նման ձևակերպումն օգտագործել քո պարագայում:
Հիմա ի՞ նչ ես մտածել. Որոշել ես այս «շեդեվրդ»  էլ աչքներս մտցնելով բոլորիս գլուխները հերթական անգամ արդուկել հա՞, Ինչի՞ ես ձգտում այդ ամենով

Ի՞նչ է նշանակում  «Ստվերները դրախտում»: Ես կցանկանամ իմանալ որքանո՞վ է Ամերիկան քեզ համար դրախտ համարվում, Ի՞նչ է ` Չլինի՞ն թե դու էլ նրա ստվերն ես

Ամեն կերպ փորձել եմ հասկանալ քո <<գաղափարային և իմաստալից>> ֆիլմերի նպատակը, բայց ամեն անգամ ժամանակի հետ հասկացել եմ, որ դրանք հենց քո կյանքի վառ արտացոլանքն են: Դու, որ ամեն հարմար ու անհարմար առիթով քեզ գովելու պահերը չես կորցնում, թե տեսեք- տեսեք ես օրենքի մարդ եմ, ես ինքս սպա եմ, օրինազանցին, հասարակության տզրուկներին առաջինն եմ պատժում, իմ ֆիլմերը սերունդներ են դաստիարակում, նրանք բարի ու չարի պայքարի մասին են, որտեղ ի վերջո բարին է հաղթում, և այլն, և այլն: Դու, որ կինոյի իդիալական տղա ես խաղում` ծեծող- ջարդող, չարի վերջը տվող, բայց արի ու տես, թե ինչ ենք լսում մի օր` « он вор в законе,,, »... առաջին հայացքից ափշեցնող նախադասություն, այ քեզ բաան.. հիմա էլ ,,он вор в законе,,, բայց հետո հասկացա, որ հենց քո իրական դեմքը սա է` կրիմինալ...

Այո քո իրական, այլ ոչ թե ֆիլմային կերպարը, քանի որ ես արդեն ասեցի որ քո բոլոր ֆիլմերը ժամանակի հետ կյանք են դառել ու ականջալուր եղել հասարակությանը: Հաշվի առնելով քո այս  «գլուխգործոցը»  և վերջին շրջանում քո շուրջ կատարված վառ կրիմինալ իրադարձություները, վկայությունն են նրանց վավերագրական լինելուն:

Բայց մի բայց էլ կա. Այն որ դու կարող ես լինել կրիմինալ անձ, դա այնքան էլ զարմանալի չէ, բայց այնքան խելքի ու մտքի կրողը չես որ մոտ լինես <<օրենքով գող>> հասկացությանը , ուր մնաց թէ կարողանաս այն վերարտադրել ֆիլմում: Չեմ ցանկանում այժմ բացատրել «Օրենքով գող»  հասկացությունը, մարդիկ քիչ թե շատ հասկանում են նրանց դերը հասարակության մեջ, իսկ այ դու վստահ եմ անտեղյակ ես, այլապես այս անգամ էլ քեզ հենց այդ կերպարում չէիր երևակայի:

Որ մի քանի կրիմինալ մասնիկներ ես աճեցրել հասարակության մեջ, անուններն էլ, քո ոճին համապատասխան, դնելով` կյաժ, սոսո, ջան ու նրանց շրջապատում քեզ գող ես երևակայում, դա դեռ չի նշանակում, որ դու օրենքով գող ես:
Այո, հնարավոր է դու սերունդներ ես դաստիարակում, բայց հաստատ ոչ մեր պետությանն ու հասարակությանը պիտանի, այլ միայն քո ինքնահաստատման համար: Ինչ է նշանակում նկարահանել ֆիլմ ամբողջովին ամերիկյան կինոշուկայի համար, բացառապես անգլերեն լեզվով (ի դեպ քո խոսքերն եմ մեջբերում), բայց մեկ էլ հանկարծ այն բերել Հայաստան ու վերարտադրելով խցկել հայկական կինոշուկա` վայրկյան առաջ հիշեցնելով նրա ցուցադրության օրը: Թե՞ կասես , Որ շատ հայրենասեր ես, ու ինչ անում ես առաջին հերթին հայրենիքի համար ես անում, ու այդ իսկ պատճառով այն պիտի այստեղ ցուցադրես, սերունդներին ցույց տալով, թե ինչպես վաստակել խոշոր գումարներ շատ կարճ ժամանակում ու հեշտ ճանապարհով ` զբաղվելով մարդկային թրաֆիկինգով ու նարկոբիզնեսով...
Հավաստի աղբյուրներից լսել եմ, որ Ամերիկայում շատ եկեղեցիներ արգելել են ֆիլմիդ ցուցադրությունը, իսկ ուր է հայկական Առաքելական եկեղեցու արձագանքը:
Չլինի՞ թե հերթական ամերիկյան խոշոր աղանդավորական շարժման թիկունքում ստանալով նրանց գրանտները քո հակաքրիստոնեական միսիան ես իրականացնում` ֆիլմում ցույց տալով, որ Սատանան ավելի հզոր է քան ամենակարող Տերը.. 
Ի դեպ իմ վարկածներից ամեն մեկը այնքան մոտ է իրականությանը, որքան որ դու հեռու ես օրինակելի լինելուց:
Հետաքրքիր է, ո՞վ է քեզ հովանավորում ու դու իսկապես հավատում ես Աստծոն, թե ոչ…


Անի Հովհաննիսյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին