Անի Քոչարը իր բլոգում գրում է. Ներեցեք ինձ, բայց դուք` այս երեխային ստեղծած ու ծնած ծնող կոչեցյալդ ոչնչություն եք: 9 ամիս կրծքի տակ կրել երեխային և նրանից հրաժարվել միայն այն բանի համար, որ վերջույթներ չունի, սա վեր է իմ հասկացողությունից: Գլխումս անգամ չի տեղավորվում: Վիժվածքներ:
Գիտեք, ով, ով ես շատ լավ գիտեմ, թե ինչ ասել է նման խնդիրներով երեխաներ պահելը, 10 տարուց ավելի տարբեր ՀԿ-ում կամավոր եմ եղել, որտեղ տարբեր հաշմանդամությամբ փոքրիկների եմ տեսել ու ականատեսն եմ, թե որքան դժվար է նրանց մեծացնել, թե ծնողներն ինչերի միջով են անցնում: Բայց դուք եք ծնել նրան, նա ձեզ չի խնդրել իրեն ունենալ և ուրեմն պարտավոր եք պահելու, մեծացնելու, արժանապատիվ կյանքով ու կրթությամբ ապահովվելու: Ստոր արարածներ, միայն հորիզոնական դիրք ընդունել գիտեք:
Նայեք Նիք Վույչիչին, ու ամոթ ապրեք, ամոթ, որ մի օր, երբ ձեր երեխան նույնպես մեծանա պիտանի ու լավ մարդ դառնա դրանում 0 լումայի ներդրում անգամ ունեցած չեք լինելու, բայց ի տարբերություն ձեզ Նիքի ծնողները նրան չեն լքել, վախկոտներ:
Խնդրում եմ, ով ճանաչում է նրանց, փոխանցեք, թե ես ինչ եմ կարծում իրենց մասին, և թե իրենք որքան ոչնչություն են, ասեք նաև որ պատրաստ եմ որդեգրելու փոքրիկին:
Ես ՀՀում չեմ այժմ, ինչպես կարող եմ անել, ես չեմ ցանկանում, որպեսզի նրան մանկատուն հանձնեն:
Շատ մեծ է զայրույթս, խնդրում եմ, ով կարող է մի բան ասել, օգնել, այնպես է պետք անել, որ խելքի գան ծնողները, նրան մանկատուն չհանձնեն:
Շարունակությունն` Անի Քոչարի բլոգում