ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր ամուսնացնում է դստերը` Լենային: Հարսանիքը տեղի է ունենալու Հայրապետյանների ընտանիքին պատկանող ռեստորանում` Հարսնաքարում:
Հարսանիքին հրավիրված են նաև Սերժ և Ռիտա Սարգսյանները, բարձրաստիճան պաշտոնյաններ, ԱԺ պատգամավորներ:
Հայկական շոու բիզնեսի մի քանի հայտնի ներկայացուցիչներ էլ իրենց կատարումներով ծաղկացնելու են օրվա միջոցառումը:
Asekose.am-ին չհաջողվեց ճշտել, թե արդյոք հրավերք ուղարկվել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ում , հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը չէր հրավիրել որդու հարսանիքին, որ տեղի ունեցավ այս տարվա օգոստոսի 28-ին:
Ռուբեն Հայրապետյանի հարսը ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի թոռնուհին է: