Ալիքները փոխելիս մի պահ կանգ առա Արմենիայի <Հարազատ թշնամի> հեռուստասերիալի <բնակիչների> վրա ու հասկացա որ ոչ մի իրավախորհրդատու էլ չունեն: Հորդորում եմ ու խնդրում եմ, որ հաջորդ անգամ փաստաբանի կերպար կփորձեն մարմնավորել թող գոնե խորհրդատվություն վերցնեն որևէ իրավաբանից, որովհետև անգամ առաջին կուրսի իրավաբանը գիտի, որ երբ փաստաբանը միջնորդություն է ներկայացնում նախաքննական մարմնին գործը կարճելու մասին, դա դեռ չի նշանակում, որ գործը կարճվել է և մեղադրյալը կարող է գտնվել ազատության մեջ: նման դեպքերում փաստաբանը միջնորդում է կարճման մասին, այնուհետև կարճման մասին որոշում կայացվի և միայն դրանից հետո ազատ արձակվի քաղաքացին:
Այնպես է ստացվել, որ սերիալներով են սկսել դաստիարակվել մեր սերունդը: Դա լավ է, թե վատ չեմ քննարկում: Սակայն պահանջում եմ նման ոչ պրոֆեսոնալ մոտեցումներով չկորցնել հասարակության վստահությունը փաստաբանի նկատմամբ: Իսկ եթե իրավաբանական խորհրդատվություն է պետք մեծ հաճույքով կօգնեմ ստեղծագործական խմբին:
«Հարազատ թշնամի» հեռուստասերիալի ստեղծագործական խումբը ոչ մի իրավախորհրդատու էլ չունի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet