Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13։45-ի սահմաններում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Խոցված ուղղաթիռը վայր է ընկել շփման գծի չեզոք գոտում, նախնական տվյալներով հայկական կողմն ունի 3 զոհ։
Լուսանկարում` կործանված ԼՂՀ ՌՕՈՒ Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամ լեյտենանտ Ազատ Սահակյանն է: Նա 24 տարեկան էր` Չարենցավանից:
Ըստ տեղեկությունների՝ անձնակազմի ղեկավար, մայոր Սերգեյ Սահակյանը 38 տարեկան էր, 1993թ-ից աշխատում էր Զինված ուժերում, նա Երևանից էր:
Մյուս զինծառայողը՝ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը 25 տարեկան էր` Երևանից, ԶՈւ-ում էր 2006թ-ից: