Արդեն տեղեկացրել ենք, որ Hermès-ի գեղարվեստական ղեկավար Պիեռ-Ալեքսիս Դյուման, սեպտեմբերի 1-ին, ներկայացրել էր Hermès-ի բացառիկ՝ հայկական այբուբենի թեմայով մետաքսե շարֆերը:
«Երևանի տառերը» անվանումը կրող շարֆերը Hermès-ը նվիրել է Ֆրանս-հայկական բողոքական բարեգործական ընկերակցությանը (association Protestant-France-Armenia Solidarity (SFPA))՝ 25-ամյակի առիթով:
Hermès-ի գեղարվեստական տնօրեն Պիեռ-Ալեքսիս Դումասը և SPFA-ի ղեկավար Ջանիկ Մանիսյանը ներկայացրել են շարֆն ու նշել, որ այն վաճառվելու է մինչև նոյեմբերի 30-ը: Վաճառքից գոյացած ողջ հասույթը նպատակաուղղված է լինելու SFPA-ի մշակութային և հումանիտար ծրագրերի իրականացմանը: