▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլիզաբեթ II թագուհին գահը փոխանցելու է Ուիլյամին եւ Քեյթին

Ցնցող և անհավատալի նորություն է հրապարակել ավստրալիական Woman's Day Magazine-ը: Ամսագրի նոր համարի շապիկին Արքայազն Ուիլիամի կինն է՝ Քեյթ Միդլթոնը, իսկ նրա նկարի տակ գրված է. «Ձեր առաջ թագուհի Քեյթն է»։ 
Պարբերականը պնդում է, որ Մեծ Բրիտանիայի թագուհին՝ Էլիզաբեթ II-ը, անսպասելի որոշում է կայացել, ըստ որի թագուհին գահը փոխանցելու է Ուիլյամին եւ Քեյթին։
Արեւմտյան ԶԼՄ-ներում արդեն վաղուց են լուրեր պտտվում այն մասին, որ թագուհի Էլիզաբեթն առողջական խնդիրներ ունի. նա տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ։
Ամսագիրը վստահ է, որ թագը ժառանգելու է արքայազն Ուիլյամը, իսկ նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, շուտով թագուհի է դառնալու։ 
Նշվում է նաեւ, որ թագուհու խորհրդականները համաձայնել են նրա այս որոշման հետ. անգամ Բրիտանիայի վարչապետն է տեղյակ այս ամենից։ Ի դեպ, թագավորական պալատի մամլո ծառայությունից դեռեւս ոչ մի վերջնական հայտարարություն չի հնչել։ Սակայն ասում են, որ բրիտանացիները Էլիզաբեթ II-ի որոշման մասին կիմանան նրա ամանորյա ուղերձի ժամանակ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին