▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղեցկության մրցույթի հաղթողին մահացած են գտել

Հոնդուրասի գեղեցկության մրցույթի հաղթող 19-ամյա Մարիա Խոսե Ալվարադոյի և իր քրոջ՝ 23-ամյա Սոֆիա Տրինիդադիյի մարմինները գտել են Ագուագուա գետի մոտակայքում:

Նշվում է, որ գեղեցկության մրցույթի  թագուհին և նրա քույրը արդեն մի քանի օր է, ինչ անհետացել էին և որևէ մեկը չգիտեր նրանց գտնվելու վայրը: Վերջին անգամ նրանց տեսել էին նախորդ հինգշաբթի` Սանտա Բարբարա շրջանում երեկույթը լքելիս։

Քրեական հետախուզության ազգային գրասենյակի ղեկավար Լեոնարդո Օսորիոն հայտնել է, որ չորս հոգի, ներառյալ՝ Ալվարադոյի զուգընկերը, հարցաքննվել են նրա անհետ կորելու կապակցությամբ, իսկ ներկայումս ունեն կասկածյալ, ով արդեն ձերբակալվել է:

Ալվարադոն պետք է մասնակցեր Լոնդոնում կայանալիք «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին