Օրերս համացանցի հիթ դարձած տեսանյութում երևում էր, որ հայկական հարսանիքներից մեկն ավարտվել էր ծեծկռտուքով, երբ հյուրերից մեկը սկսել էր հարվածել մատուցողին` հարսանեկան տորթը գցելու պատճառով:
Տեսանյութի հրապարակումից հետո, ինչպես և սպասելի էր, այն համացանցում ամենաքննարկվածը և ամենաքննադատվածն էր, սակայն ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների` մարտաֆիլմից հատված հիշեցնող այս ծեծկռտուքն իրական չէր, այլ` նախապես բեմադրված:
Բայց այսքանով բացահայտումները չեն սահմանափակվում, ավելին` այս ծեծկռտուքի տեսարանը հատված է օրեր առաջ համացանցը ցնցած հայկական հարսանիքից, որում հարսը հրավիրվել էր սեփական հարսանիքին:
Ըստ Asekose.am-ի` տվյալ ծեծկռտուքից հետո հարսանեկան տորթից հայտնվել է հարսի ծաղկեփունջը: Ավելին` մեր աղբյուրները նշում են, որ նորամուծություններով և «ոտքից գլուխ» բեմադրած այս հարսանիքը դեռ շարունակելու է ցնցել և շոկային իրավիճակ առաջացնող անակնկալները չեն ավարտվում:
Դե ինչ, մնում է սպասել ամենահայտնի հայկական հարսանիքի հերթական տեսանյութին, սակայն նախապես զգուշացնենք, որ քննադատելուց առաջ պետք է լավ ուսումնասիրել «զոհին», սակայն նույնիսկ դա անելուց հետո էլ պետք է պահել չափի զգացողությունը, որպեսզի քննադատությունը չվերածվի վիրավորանքի: