Երբ երեխեքս են գալիս ասում` նայիր, հայրիկ, մշակույթի նախարարությունը մի բառում երկու սխալ է արել, շատ դժվար է րենց մոտ դա արդարացնելը պարզ մարդկային գործոնով: Էս թվացյալ փոքրիկ անփությունն իրականում տոտալ անպատասխանատվության փոքրիկ մոդել է: Լավ, մենք` մեծերս, հեչ, մենք ըմբռնումով ենք մոտենում, որ մեր երկրում անցումային փուլն իրականում անվերջանալի է: Բայց փոքրերի հարգանքի ձևը երկրի հանդեպ սենց մանր բաներով է ձևավորվում: