▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միթե մեր ազգի մեջ չկա մի տղամարդ, որը վերջ դնի այս ամենին...Անահիտ Մութաֆյան

Դիտեք նաև՝

Այսօր արդեն իսկ եկել է զանգ կախելու,  ոչ թե ճառ ասելու իրական ժամանակը: Հայրենի իշխանությունները, կառավարությունը հերթական սպանդն է սկսել սեփական ժողովրդի դեմ: Իսկ ստրկամիտ ու ստրկության հաճո ազգս լռում է հերթական բեռի տակ կքվելով, ուր է մեր իսկական լիդերը? որին հավատում էինք որին սպասում էինք, ուր են հայրենասիրական բոցակեզ ելույթներ ունեցող քաղաքական շոումենները՝ չկան նրանք այդպիսին են միշտ կորչում են ու թաքնվում այն պահին, երբ գալիս է զանգ կախելու ժամանակը, երբ գալիս է խոսքը գործի վերածելու ժամանակը: Կոչ եմ անում իմ ժողովրդին ընտրեք ձեր միջից լիդեր ու առաջ գնացեք կուշտը երբեք չի հասկանա սովածի ստամոքսի ցավը, ամսական 400 հազար դրամ աշխատավարձ ստացողը չի զգա 60 հազար դրամ աշխատավարձ ստացողի հոգևիճակը...Դրանք նույնն են ամեն տեղ, ամեն ուր և ամեն ժամանակ, իսկ ժողովուրդը սպասում ու հավատում է, իզուր: Միթե մեր ազգի մեջ չկա մի տղամարդ, որը վերջ դնի այս ամենին...

 

Անահիտ  Մութաֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին