▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչ Մուրադյանի «Վեցերորդ Զգայարան»-ը ռուսական հաղորդման copy-paste-ն է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ընդամենը մի քանի օր առաջ ուղղակի հիացած էի «6-րդ զգայարան» հաղորդումով, չնայած, որ կամ ու կացի մեջ էի` շոու է, թե իրական, բայց դե մի բան հաստատ էր` ստացված բան են մտածել:

Մտածողն էլ Հրաչ Մուրադյանն էր, հա հենց այն նույն Կիսաբացի Հրաչը… ու այ ըտեղ հասկացա, որ մարդիկ, երբ ասում են հալալա քեզ Հրաաաաչ ջան ճիշտ են ասում, որովհետև մարդն իրոք շաաաատ հետաքրքիր հաղորդում է մտածել, ԲԱՅՑ մի մեծ ԲԱՅՑ կա… պարզվում է ռուսական ТВ3 հեռուստաալիքով լրիվ նույն հաղորդումն արդեն շուտվանից կար, կոչվում է Человек невидимка…

Ժողովուրդ, լրիվ նույն հաղորդումն է, համարյա նույն տաղավարով, նույն ձևով սարքած, անգամ, որ ժամանակ են տալիս փորձագետներին` երկու րոպե, դա էլ է նույնը, մի բան փոփոխված չի…

Հիմա կասեք, ինչ կա, որ հազար հատ ըտենց հաղորդում կա, բայց ստեղ մի հատ մեծ ԲԱՅՑ կա էլի, եթե կրկնօրինակում եք, էլ ինչ եք գրում մտահաղացումը` Հրաչ Մուրադյանի, ու մի բան էլ միշտ ասում, որ սա օրիգինալ հաղորդում է, ամոթ է էլիիիիիիիիի…..

Կլարա Սեդրակովնա

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին