▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու ենք մենք այդքան սիրում հեռուստասերիալներ

Հեռուստաարդյունաբերության վերլուծաբան Անա Թուսը իսպանական La Vanguardia-ում գրում է.

 Հեռուստատեսությունը թևակոխել է իր երկրորդ Ոսկեդարը և գեղարվեստական ստեղծագործությունները այս ամենի մեջ իրական շարժիչի դեր են կատարում առաջ տանելով ողջ հեռուստաարդյունաբերությունը: Ասվածի ապացույցը հեռուստադիտողների քանակական անընդհատ աճն է ամենուր` լինի ԱՄՆ Եվրոպա կամ այլուր: Ընդ որում հեռուստադիտողները ամենից անաչառ դատավորոներն են,ովքեր իրենց նախընտրությունը տալիս են գեղարվեստական ստեղծագործություններին` հեռուստասերիալներին: Սակայն միայն նրանք չէ, որ հիանում են սերիալներով: Աշխարհահռչակ ռեժիսորները, պրոդյուսերներն ու դերասանները կինոարտադրությունից անցում են կատարում դեպի հեռուստատեսություն և այնպիսի զգացողություն է առաջանում, ասես,մեծ էկրանին նրանց համար արդեն նեղվածք է:Նույնիսկ մերձկինեմատոգրաֆիստական մտավորականությունը սկսել է նախընտրություն տալ հեռուստասերիալներին:

 

Բոլոր ժամանակներում ել գոյություն ունեցել է մշակութային վերնախավ հասկացությունը և վերջնիս պատկանողները ապրում են ի հաշիվ իրենց մտավոր հեղինակության` պատմելով մյուսներին, թե ինչն է մշակութային ու հայտնի, որ ստեղծագործություններն են համարվում խորքային ու ստիպում մտածել, իսկ որոնք են մակերեսային ու թեթևամիտ: Սակայն նրանց կողմից կիրառվող չափանիշներն ու չափորոշիչները շատ բարձիթողի են ու ժամանակի ընթացքում կրում են փոփոխություններ` իրենց մեջ ներառելով այն, ինչը դուր է գալիս հասարակության մեծամասնությանը, մինչ վերջիններս կհայտնվեն փոքրամասնության դերում: Գոյություն ունեն արվեստի հազարավոր ստեղծագործություններ, որոնք ժամանակին թերագնահատվել են հանրության` վերջինիս հանդեպ ունեցած վերաբերմունքի ուժով, իսկ այսօր վերջիններիս հետ հարաբերվելը համարվում է պարտադիր ցանկացած մշակութային մարդու համար: Դիքենսի ստեղծագործությունները, բարոկկո ոճով առաջին նկարազարդումները, Վերդիի օպերաները, կամ Բիլլի Ուայլդերի կինոնկարները ժամանակին համարվել են անբովանդակ այնքան ժամանակ, քանի դեռ մտավորական վերնախավը դրանք չճանաչեց որպես “հիասքանչ ու արժանի”: Նույնիսկ Ալֆրեդ Հիչքոքի ֆիլմերը հենց ճանաչում ու հավանություն ստացան կինոաշխարհի մտավորական վերնախավի կողմից, դարձան չաթանիշներ: Հեռուստասերիալները պահանջում են ավելի շատ ժամանակ, որպեսզի թափանցեն “ընտյալների” ակումբ: Այս տարի օրինակ բազմաթիվ հոդվածներ հրապարակվեցին “Իսկական դեդեկտիվ” սերիալի կապակցությամբ, որը ստեղծվել է նեո-նուար ոճով: Ամեն դեպքում պարզ է, որ մտավորական վերնախավի մեծ մասը տեսավ որոշակի հեռանկարներ, որոնք իրենց մեջ թաքցնում են հեռուստասերիալները: Դեռևս բոլորովին վերջերս կարծիք կար,որ եթե դերասանը կինոյից անցում է կատարում դեպի հեռուստատեսություն, ապա դրանով ավատրվում է նրա կինոկարիերան: Սակայն այժմ իրականությունն այն է, որ լավ ու որակյալ սերիալները իրենց որակով ու ռեյթինգով գերազանցում են շատ կինոֆիլմերի, իսկ շատ դերասանների համար էլ ավելի ձեռնտու է կնքել ավելի երկարաժամկետ նկարահանման սերիալային պայմանագրեր, քան ավելի կարճաժամկետ միայն մեկ ֆիլմի համար պայմանագրեր:  Ով դերասաններից չէր ուզենա նկարահանվել “Սեքսը մեծ քաղաքում” կամ “Նարնջագույնը որպես սեզոնի հիթ”ֆիլմերում: Նույնիսկ սըր Էնթոնի Հոփքինսը չկարողացավ արժանին տալ Բրայան Քրենսթոնի խաղին “Ամենայն ծանրությամբ” ֆիլմում, երբ հայտարարեց. “Դա լավագույն խաղն էր, որը ես տեսել եմ երբևէ”: Ուստիև նույնիսկ այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Գլեն Քլոուզը, Քեյվին Սփեյսին, Մեգ Ռայանը, Ջեֆֆ Դենիելսը, Հելլի Բերրին և Սյուզան Սարանդոնը, համաձայնում են հեռուստասերիալներում դերեր մարմնավորելու: Այսօր նույնիսկ գեղարվեստական կինոնկարները ադապտացվում են հեռուստատեսային ձևաչափին: Վերջին մեկ տարում բավական շատ խոսեցին “Ֆարտո”կատակերգության մասին, որը ներկայիս սեզոնի հիթը կարելի է համարել: Թեև այն ինչ որ տեղ հիշեցնում է 1996-ի ֆիլմը, սակայն ռեժիսորները կարողացել են ապես թարմացնել ինչպես սյուժեն, այնպես էլ կերպարանավորումը էկրանին: Այսօր արդեն այդ հաջողությունից ոգևորված աշխատանքներ են տարվում մի շարք ֆիլմերի թարմացման ուղղությամբ ևս:

 

Գրիգոր Սարգիսյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին