▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը դարձավ 60 տարեկան

Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն այսօր դառնում է  60 տարեկան:  Մեծ է նրա ավանդը հայրենական ֆուտբոլի զարգացման ու հայկական մարզաշխարհը միջազգային ասպարեզում լավագույնս ներկայացնելու գործում:

ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Արարատի» (1975-85) և Տաշքենդի «Պախտակորի» (1991) թիմերում։ «Արարատի» կազմում անցկացրել է 295 խաղ, խփել 93 գոլ։ Ընդհանուր առմամբ խփել է 113 գոլ։

Ըստ մասնագետների ու ֆուտբոլասերների, Խորեն Հովհաննիսյանը բարձրակարգ տեխնիկայի տեր ֆուտբոլիտ է, խաբսի և փոխանցման վարպետ, գրոհների հմուտ կազմակերպիչ և դիպուկ հարվածող։ Լավագույներից մեկը հայկական ֆուտբոլում։ Հայաստանի ֆուտբոլիստներից առաջինն է մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի (1982) և խփել 1 գոլ։ 

Asekose.am-ը շնորհավորում է լեգենդար ֆուտբոլիստին, առողջություն ու հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին